Ձևաչափը դեռ քննարկվում է. ՔՊ-ական պատգամավորը՝ Ստեփանակերտ-Բաքու երկխոսության մասին
Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև քննարկումների միջազգային մեխանիզմի ձևաչափը դեռևս քննարկվում է: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը:
Մարտի 1-ին ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը Sputnik Արմենիային տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Անդրեյ Վոլկովի հանդիպման մասին։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության անմիջական մասնակցությամբ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև հանդիպում էր կայացել նաև փետրվարի 24-ին։
Երևանի կողմից առաջարկվող երկխոսության միջազգային մեխանիզմը նախատեսում է գործընթացների թափանցիկություն:
«Այս թափանցիկության շնորհիվ ոչ միայն Արցախի ժողովուրդը կհամոզվի, որ իրենց անվտանգությունն ու իրավունքներն ապահովված են, այլ նաև Հայաստանի Հանրապետությունը և ամբողջ աշխարհը»,- ասաց Մինասյանը:
Նա ընդգծեց, որ Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումներն արդեն սկսվել են, այժմ քննարկվում են հումանիտար հարցերը, ինչն ըստ իշխանական պատգամավորի՝ շատ ողջունելի է:
Ինչ վերաբերում է Լաչինի միջանցքին, ապա, ինչպես նշեց պատգամավորը, հայկական կողմի դիրքորոշումը միանշանակ է. այն պետք է ապաշրջափակվի։
«Այնտեղ չպետք է լինեն անցակետեր, քանի որ դա նախատեսված չէ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ։ Մնացած դետալային հարցերը տեղի են ունենում Բաքու–Ստեփանակերտ ձևաչափով և նաև ռուս խաղաղապահների ներգործությամբ»,–հավելեց նա։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-22 20:21
Визит министра иностранных дел России Сергея Лаврова в Ереван 20-21 мая стал знаковым событием, которое может ознаменовать поворот в российско-армянских отношениях после длительного периода охлаждения.
-
2025-05-22 19:55
Президент Турции Тайип Эрдоган заявил, что у него нет намерений снова баллотироваться в президенты, но стране необходима новая конституция. Об этом он сказал в беседе с журналистами своего пула по возвращении из Венгрии. Турецкий лидер добавил, что нужна конституция, предложенная гражданскими лицами, а не заговорщиками, и его Партия справедливости и развития ведет работу над подготовкой проекта нового Основного закона.
-
2025-05-22 19:53
Рано утром в четверг на территории ЦРУ в городе Маклин американского штата Вирджиния получил огнестрельное ранение человек, сообщает NBC Washington.
-
2025-05-22 19:50
Всего в ходе отражения массированного налета беспилотников противника (с 20 часов 20 мая до 8 часов 22 мая) вне зоны проведения специальной военной операции, над территорией России средствами ПВО сбиты 485 беспилотных летательных аппаратов самолетного типа, сообщает Минобороны РФ.