Последние новости

Դեսպան․ 30 տարվա ընթացքում Գերմանիան Հայաստանին 943 միլիոն եվրոյի օգնություն է տրամադրել

30 տարվա համագործակցության ընթացքում Գերմանիան Հայաստանին 943 միլիոն եվրոյի օգնություն է տրամադրել։ Այս մասին մարտի 2-ին Հայաստանում Միջազգային համագործակցության գերմանական ընկերության (GIZ) և Գերմանական զարգացման բանկի (KfW) գրասենյակներ ստեղծելու մասին համաձայնագրի ստորագրման արարողության ժամանակ հայտարարեց Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերը։

Նա պարզաբանեց, որ միայն 2022 թվականին էներգաարդյունավետություն ապահովման համար Գերմանիան Հայաստանին տրամադրել է 18 մլն եվրո։ «Գերմանիան աջակցություն է ցուցաբերել շուկայական տնտեսության, ժողովրդավարության զարգացման և ԵՄ-ի հետ Հայաստանի կապերի ամրապնդման ճանապարհին»,- ասաց Ռիխտերը։

Վերոնշյալ համաձայնագրի ստորագրումը, նրա կարծիքով, կապահովի համագործակցության քաղաքականության շարունակությունը և կարևոր հիմք կդառնա դրա հետագա զարգացման համար։

Դեսպանը հաղորդեց, որ KfW-ն 25 տարվա ընթացքում Հայաստանին տրամադրել է 1,2 միլիարդ եվրո վարկային միջոցներ՝ էներգետիկ համակարգի, էկոհամակարգի, ջրամատակարարման համակարգի և այլ ուղղությունների զարգացման համար։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ