Հակառակորդը 2 օր կրակել է Բերդաշենի այգիների ուղղությամբ
Սլավիկ Վարդանյանը երեկ՝ մարտի 1–ին, նռան այգում տրակտորով աշխատելիս է եղել, երբ ադրբեջանական դիրքերից կրակել են այգու ուղղությամբ։ Առաջին կրակոցի ժամանակ Սլավիկն ուշադրություն չի դարձրել, րոպեներ անց, սակայն, երբ հակառակորդը շարունակել է կրակել, նա ռուս խաղաղապահներին է տեղեկացրել, որից հետո գյուղատնտեսական աշխատանքները դադարեցվել են։
«Երեկ այգում մենակ ես չէի աշխատում, էլի աշխատողներ կային, մի էքսկավատոր էլ էր աշխատում, էդ դեպքից հետո տեխնիկան դադարեց աշխատել, բայց մարդիկ շարունակեցին իրենց գործն անել։ Ռուսները գնացել էին պերեգովորի, հետո մեզ ասացին, որ էսօր տեխնիկան չաշխատեցնենք։ Ես վաղն էլ եմ գնալու աշխատեմ, ի՞նչ է՝ պետք է վախենամ ու չաշխատեմ։ Բա ո՞ր ես չաշխատեմ, իմ երեխեքին ո՞վ է պահելու։ Ես ոչ մի բանի կարիք չունեմ, ոչ մեկից օգնություն չեմ խնդրում, ինքս կաշխատեմ ու կվաստակեմ իմ եկամուտը։ Մենք կրակելուց չենք վախենում, վաղն էլ գնալու եմ ու գործս շարունակեմ»,– NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սլավիկ Վարդանյանը։
Բերդաշենի ղեկավար Գեորգի Պողոսյանի խոսքով՝ 44–օրյա պատերազմից հետո առաջին դեպքն է, երբ հակառակորդը գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ կրակել է գյուղի վարչական տարածքի ուղղությամբ։
Ադրբեջանական դիրքերից Բերդաշենի ուղղությամբ կրակել են նաև փետրվարի 28–ին։ Այդ օրն էլ մեկ այլ տղամարդ էր «Ասֆալտեն տակ» կոչվող տեղամասում տրակտորով խաղողի այգում գյուղատնտեսական աշխատանքներ կատարում, երբ հակառակորդը հրաձգային տարբեր տրամաչափի զենքերից սկսել էր կրակել և նա ստիպված դադարեցրել էր գյուղատնտեսական աշխատանքները:
Ադրբեջանը պատերազմին հաջորդող երկու տարում գյուղատնտեսական ակտիվ աշխատանքների շրջանում կրակում էր այգիներում, դաշտերում աշխատող տեխնիկայի ուղղությամբ։ Օրինակ՝ 2022 թվականի մարտի 19–ին, ադրբեջանական կրակոցների հետևանքով վնասվել էր Նախիջևանիկ գյուղում աշխատանքներ կատարող տրակտորը։ Նրանք նաև նամազ էին հնչեցնում։ Օրինակ, Խրամորթի ուղղությամբ նախ կրակում, հետո էլ նամազ էին միացնում, որ դաշտերում ու այգիներում աշխատող մարդիկ դադարեցնեն իրենց աշխատանքները։
Բերդաշեն համայնքի տարածքում այսօր կրակոցներ չեն արձակվել։ Համայնքի ղեկավար Գեորգի Պողոսյանն ասաց, որ հակառակորդի դիրքերը շատ մոտ են գյուղին, տեղ կա հեռավարությունը 50 մետր է։ Պողոսյանը պատմեց, որ առաջին օրը, երբ հակառակորդը կրակել է խաղողի այգու ուղղությամբ, այդ ժամանակ ռուս խաղաղապահներից ներկայացուցիչ չի եղել տարածքում։ Այդ միջադեպից հետո գյուղացիներն արդեն ռուս խաղաղապահների ներկայությամբ են շարունակել աշխատել, բայց անգամ նրանց ներկայությունը հակառակորդին չի զսպել։
«Ռուսներին ասել են, որ տեխնիկան հանեն ու չաշխատեն։ Սեզոնային աշխատանքի ակտիվ շրջանն է, պարզ է՝ նպատակը վախեցնելն է, որ չաշխատեն, բայց կարող եմ ասել՝ այնպես չի, որ աշխատանքներն ամբողջությամբ դադարեցված են, մարդիկ շարունակում են աշխատել։ Ինչքան էլ փորձեն խանգարել, մեկ է՝ աշխատելու են մարդիկ»,– ասաց Գեորգի Պողոսյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հակառակորդը փետրվարի 28–ին և մարտի 1–ին, Բերդաշեն համայնքի տարածքում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ կրակահերթեր է արձակելու տրակտորների ուղղությամբ, ինչի հետևանքով դադարեցվել են աշխատանքները։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-22 20:21
Визит министра иностранных дел России Сергея Лаврова в Ереван 20-21 мая стал знаковым событием, которое может ознаменовать поворот в российско-армянских отношениях после длительного периода охлаждения.
-
2025-05-22 19:55
Президент Турции Тайип Эрдоган заявил, что у него нет намерений снова баллотироваться в президенты, но стране необходима новая конституция. Об этом он сказал в беседе с журналистами своего пула по возвращении из Венгрии. Турецкий лидер добавил, что нужна конституция, предложенная гражданскими лицами, а не заговорщиками, и его Партия справедливости и развития ведет работу над подготовкой проекта нового Основного закона.
-
2025-05-22 19:53
Рано утром в четверг на территории ЦРУ в городе Маклин американского штата Вирджиния получил огнестрельное ранение человек, сообщает NBC Washington.
-
2025-05-22 19:50
Всего в ходе отражения массированного налета беспилотников противника (с 20 часов 20 мая до 8 часов 22 мая) вне зоны проведения специальной военной операции, над территорией России средствами ПВО сбиты 485 беспилотных летательных аппаратов самолетного типа, сообщает Минобороны РФ.