Իրանի հյուպատոսությունը պատրաստ է ընդլայնել ՀՀ քննչական կոմիտեի հետ համագործակցությունը
Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության հյուպատոսությունը պատրաստ է ընդլայնել ՀՀ քննչական կոմիտեի հետ համագործակցությունը։ Տեղեկությունը հայտնում է ՔԿ մամուլի և հավելում, որ Կապանում գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը ՔԿ–ում եղել է ճանաչողական այցով և հանդիպել է ՔԿ նախագահի տեղակալ Արսեն Այվազյանի հետ։
Հանդիպման ընթացքում Այվազյանը նաև շնորհավորել է Աբեդին Վարամինին գլխավոր հյուպատոսի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հույս հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի Հայաստանի և Իրանի միջպետական հարաբերությունների էլ ավելի զարգացմանը։
«Արսեն Այվազյանը բարձր է գնահատել ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան և քննչական կոմիտեի միջև սերտ գործակցությունը, ինչը նպաստում է տեղեկատվության փոխանակման և առաջացող խնդիրների արձագանքման օպերատիվությանն ու արդյունավետությանը։ Աբեդին Վարամինը պատրաստակամություն է հայտնել ՀՀ քննչական կոմիտեի հետ համագործակցությունն ընդլայնել նաև գլխավոր հյուպատոսության միջոցով»,– ասված է հաղորդագրությունում։
Հանդիպման ընթացքում քննարկվել են քրեական վարույթների շրջանակներում 2 երկրի քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը, իրավական ոլորտում փոխադարձ օգնությանն առնչվող, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-17 18:45
Официальный представитель МИД России Мария Захарова, сегодня, 17 июля, на брифинге прокомментировала заявление главы Евросовета Антониу Кошты и главы Еврокомиссии Урсулы фон дер Ляйен о намерении инвестировать в Армению не менее 2,5 млрд. евро.
-
2025-07-17 18:42
Заместитель председателя партии "Армянский национальный конгресс" Левон Зурабян обнародовал детали проекта карабахского урегулирования, предложенного Минской группой ОБСЕ премьеру Николу Пашиняну в 2019 году.
-
2025-07-17 18:41
Суд в Ереване изменил меру пресечения матери троих детей Лиане Арутюнян, которая была помещена в СИЗО с восьмимесячной дочерью, сообщила Sputnik Армения ее адвокат Заруи Постанджян.
-
2025-07-17 17:19
Романос Петросян освобожден от должности руководителя Службы государственного контроля Армении. Об этом Новости Армении – NEWS.am сообщили в пресс-службе Правительства республики.