Последние новости

ԱԷՄԳ-ի ղեկավար Գրոսսին հանդես է եկել Իրանի հետ կապերը «շատ բարձր մակարդակի վրա» պահելու օգտին

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին հայտարարել է, որ շատ կարևոր է համարում Թեհրանի հետ կապերի պահպանումը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Նրա խոսքով՝ ԱԷՄԳ-ն այս պահին ստուգում է անցկացնում Իրանի տարածքում։

«Շատ կարևոր է, որ մենք պահպանենք Իրանի հետ երկխոսությունը, շփումները։ Ես միշտ ասել եմ իմ իրանցի զրուցակիցներին մեր հանդիպումների կարևորության մասին, հուսով եմ՝ շատ բարձր մակարդակով։ Հուսով եմ, որ այդպես էլ կլինի»,- ասել է Գրոսսին։

Ինչպես նշել է ԱԷՄԳ-ի ղեկավարը, Իրանում նկատվում են որոշակի իրադարձություններ, որոնք առաջացնում են գերատեսչության անհանգստությունը։ Նա նաև հավելել է, որ Իրանի տարածքում գործակալության ներկայությունն անհրաժեշտ է բոլոր կասկածները փարատելու և իրավիճակի վատթարացումը կանխելու համար։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ