Последние новости

Շոլց․ Գերմանիան մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանի անկայուն իրավիճակով

Գերմանիան մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին անկայունությամբ և ԼՂՀ–ում գնալով սրվող հումանիտար իրավիճակով։ Այս մասին այսօր հայտարարեց Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

«Ստատուս քվոն չի կարող շարունակվել , այն պետք է ի բարօրություն մարդկանց երկարաժամկետ լուծման հանգի։ Անհրաժեշտ է հասնել խաղաղ հանգուցալուծման Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինչպես նաև ԼՂ քաղաքացիների ինքնորոշման իրավունքի տեսանկյունից։ Ընդ որում`այս բոլոր սկզբունքները հավասարազոր պետք է լինեն»,– նշեց նա։

Գերմանիայի կանցլերն ասաց, որ մինչև մամուլի ասուլիսը Նիկոլ Փաշինյանի հետ մտքեր է փոխանակել հայ–գերմանական հարաբերությունների խորացման մասին։

Նա նաև տեղեկացրեց, որ Գերմանիան կշարունակի Հայաստանին օգնել իր հնարավորությունների սահմաններում, որպեսզի Հայաստանում համապարփակ ռեֆորմների գործընթացը իրականանա։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ