Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ԱԴՐԲԵՋԱՆԻ՝ ՇՓՄԱՆ ԳԾՈՒՄ ՍԱԴՐԱՆՔՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԸ ԱՐՑԱԽԻ ՀԵՏ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՃՆՇՈՒՄՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՈՒՄՆ Է
Ադրբեջանական վերջին օրերի սադրանքների գլխավոր նպատակը Արցախի հետ տարաբնույթ բանակցությունների համատեքստում ճնշումների ապահովումն է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ Նա, մասնավորապես, գրել է.
«Վերջին օրերին և´ ՌԴ ՊՆ պաշտոնական կայքը, և´ Արցախի պաշտպանության բանակը հաղորդագրություններ են փոխանցում Արցախի առաջնագծի տարբեր հատվածներում Ադրբեջանի հրահրած հրադադարի ռեժիմի խախտումների մասին:
Չնայած պաշտոնական հաղորդագրություններում մանրամասներ չեն հաղորդվում, սակայն շփման գծում նկատելի է Ադրբեջանի որոշակի ակտիվություն:
Նշեմ, որ այս միտումը դրսևորվում է առնվազն վերջին 20 օրվա ընթացքում:
Ադրբեջանական սադրանքները հիմնականում դրսևորվում են ակտիվացող գյուղատնտեսական աշխատանքների ֆոնին, փորձ է արվում խնդիրներ ստեղծել ՊԲ մարտական հերթապահություն իրականացվող անձնակազմի համար, սակայն գլխավոր նպատակը Արցախի հետ տարաբնույթ բանակցությունների համատեքստում ճնշումների ապահովումն է:
Ի դեպ, վերջին օրերին, Ադրբեջանը հիմնական կրակահերթերն արձակում է առաջնագծի` տեխնիկական ապահովումն իրականացնող միջոցների ուղղությամբ:
Ինչո՞ւ է առաջնագծում ակտիվանում Ադրբեջանը:
Այս հարցի հետ կապված տարբեր գործոններ են առկա, սակայն առանցքայինն այն է, որ «Լաչինի միջանցքի» փակումից ի վեր, Ադրբեջանը ճնշման տարբեր միջոցներ է կիրառել` գազի, էլեկտրաէներգիայի խափանումներ և այլն, որոնք եղանակային պայմանների բարելավմամբ պայմանավորված աստիճանաբար իրենց ազդեցությունը կորցնում են, իսկ Ադրբեջանը փորձում է դրանք համարժեք փոփոխության ենթարկել, ինչի հետևանքով որոշակի ակտիվացում է մտցնում առաջնագծում:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-17 15:28
Министр образования, науки, культуры и спорта Жанна Андреасян посетила школы сел Мердзаван и Мхчян, в которых на днях произошли скандальные инциденты. Об этом сообщает пресс-служба армянского ведомства.
-
2025-05-17 15:27
«С точки зрения комплектования Вооруженных сил и эффективного использования имеющегося потенциала нужно делать платной не возможность освобождения от армии или сокращение срока службы. Можно использовать уже существующие законодательные возможности – при внесении одной-двух поправок», – написал секретарь фракции «Честь имею» Национального Собрания Армении Тигран Абрамян на своей странице в социальной сети Facebook.
-
2025-05-17 15:26
Поэт, член Союза писателей Армении Карен Хуршудян стал Кавалером ордена «За заслуги» Франции.
-
2025-05-17 15:25
Рубен Варданян стал дедушкой, находясь в азербайджанском СИЗО, а семья лишена возможности сообщить ему радостную новость. Об этом сообщил его сын Давид в интервью GB News. Давид подчеркнул, что его дочь родилась уже после ареста Рубена.