Իսրայելը Ադրբեջանին գաղտնի վաճառել է միլիարդավոր դոլարների զենք
Իսրայելական Haaretz հրատարակությունը հետաքննություն է անցկացրել, որի արդյունքում լրատվամիջոցները եզրակացրել են, որ ավելի քան 90 թռիչք է իրականացվել Ադրբեջանի և Իսրայելի օդանավակայանի միջև, որը սովորաբար օգտագործվում է պայթուցիկ նյութերի արտահանման համար։
Ըստ Haaretz թերթի հետաքննության՝ անցած հինգշաբթի օրը մեկ այլ ուղևորություն է կատարվել բեռնատար ինքնաթիռով, որի ընթացքում ինքնաթիռը մի քանի ժամով կանգ է առել Էյլաթից հյուսիս գտնվող Իսրայելի Օվդա ռազմաօդային բազայում, որից հետո վերադարձել է Բաքու։
Լրատվամիջոցների հետաքննության արդյունքներով պարզվել է, որ վերջին յոթ տարիների ընթացքում Իսրայելի և Ադրբեջանի միջև իրականացվել է 92 չվերթ, որոնք իրականացրել է Silk Way Airlines-ը, որը ադրբեջանական մասնավոր բեռնափոխադրումների ավիաընկերություն է։
Նշվում է նաև, որ Իսրայելը Ադրբեջանին գաղտնի վաճառել է միլիարդավոր դոլարների զենք ու զինամթերք, որն էլ ի պատասխան նավթ է ուղարկել Իսրայել։
Զեկույցում հավելվում է, որ Ադրբեջանը Իսրայելին թույլ է տալիս հեշտությամբ մուտք գործել Իրան և վերահսկել այն, ինչ կատարվում է երկրում՝ հաշվի առնելով Իրանի հետ Բաքվի ընդհանուր սահմանը։
Haaretz-ի հետաքննությունից հետո սոցցանցերի օգտատերերի կողմից քննարկվել են մի քանի տեսություններ. ոմանք պնդում են, որ Իսրայելը կարող է զինել Ադրբեջանին, որպեսզի օգնի նրան պայքարել և բախվել Հայաստանի հետ, նշում է մերձավորարևելյան լրատվամիջոցներից մեկը՝ Albawaba-ն:
Սակայն ոմանք պնդում են, որ Իսրայելը Ադրբեջանում գաղտնի բանակային բազաներ է կառուցում՝ Իրանի հետ հնարավոր պատերազմի համար։
Փետրվարի 28-ին Իսրայելում Ադրբեջանի առաջին նշանակված դեսպան Մուխթար Մամեդովը վայրէջք է կատարել Թել Ավիվ և ստանձնել իր պարտականությունները, ընդգծում է լրատվականը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-22 20:21
Визит министра иностранных дел России Сергея Лаврова в Ереван 20-21 мая стал знаковым событием, которое может ознаменовать поворот в российско-армянских отношениях после длительного периода охлаждения.
-
2025-05-22 19:55
Президент Турции Тайип Эрдоган заявил, что у него нет намерений снова баллотироваться в президенты, но стране необходима новая конституция. Об этом он сказал в беседе с журналистами своего пула по возвращении из Венгрии. Турецкий лидер добавил, что нужна конституция, предложенная гражданскими лицами, а не заговорщиками, и его Партия справедливости и развития ведет работу над подготовкой проекта нового Основного закона.
-
2025-05-22 19:53
Рано утром в четверг на территории ЦРУ в городе Маклин американского штата Вирджиния получил огнестрельное ранение человек, сообщает NBC Washington.
-
2025-05-22 19:50
Всего в ходе отражения массированного налета беспилотников противника (с 20 часов 20 мая до 8 часов 22 мая) вне зоны проведения специальной военной операции, над территорией России средствами ПВО сбиты 485 беспилотных летательных аппаратов самолетного типа, сообщает Минобороны РФ.