ԳԹԿ փոխտնօրենը ամփոփում է արդյունքները
Մինչև քննությունները մենք սպասում էինք, որ արդյունքները ավելի ցածր կլինեն, քան նախորդ տարվա հունիսին և այդպես էլ եղավ: Այս մասին այսօր՝ մարտի 6-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը՝ անդրադառնալով բուհերի ընդունելության քննությունների առաջին՝ ձմեռային փուլի արդյունքներին:
«Երեխաների մեծ մասը դեռ չի ավարտել դասընթացի ծրագրային նյութը և չէր կարող ավելի բարձր գնահատական ստանալ: Իսկ թեստերը կազմվում են ամբողջ ծրագրային նյութի հիման վրա:
Ինչպես գիտեք, ամենաշատ դիմորդները եղել են անգլերենի քննությանը: Մասնակցել է 3080 դիմորդ, միջին գնահատականը եղել է 12,9, բայց դրական միավորի շեմը չի հաղթահարել 480 դիմորդ, որը կազմում է 15,7 տոկոսը: Որպես կանոն անգլերենի գնահատականը միշտ եղել է բարձր, համեմատած հայոց լեզվի:
Մեզ համար հաճելի անկանկալ էր «հայոց պատմության» միջին գնահատականը 14 էր:
«Կենսաբանության» գնահատականը 13,1 էր, բայց 14,3 տոկոսը չի հաղթահարել դրական շեմը: «Աշխարհագրության» գնահատականը եղել է 14,1»,-ասաց Նասիբյանը:
Նրա խոսքով, «Քիմիայից» 37 տոկոսն ստացել է անբավարար գնահատական, «Ռուսաց լեզվից» 29,5 տոկոսն ստացել է անբավարար գնահատական և «Մաթեմատիկայից» 27,5 տոկոսը:
«Մասնակիցներից առավել շատ 18-20 միավոր ստացել են «կենսաբանությունից», «հայոց պատմությունից» և «աշխարհագրությունից»: Մասնավորապես, «հայոց պատմությունից» 29,7 տոկոսը ստացել է 18-ից բարձր միավոր և «կենսաբանությունից» 21 տոկոսն է ստացել 18-ից բարձր միավորներ:
Ընդհանուր առմամբ 10817 իմորդ-քննությունից անբավարար է եղել 2376 դիմորդի քննությունը եղել է անբավարար»,-ասաց Նասիբյանը:
Նա կանխատեսեց, որ ձմեռային քննությունների մասնակիցների մեծ մասը ամռանը ևս կհանձնի քննություններ և նախորդ տարվա մառային քննության համեմատ միջին գնահատականները ավելի բարձր կլինեն:
Նշենք, որ բուհերի ընդունելության ձմեռային փուլի քննություններին դիմորդները միասնական քննություններ են հանձնել «Քիմիա», «Ռուսաց լեզու», «Օտար լեզուներ», «Հայոց լեզու և հայ գրականություն», «Մաթեմատիկա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Հայոց պատմություն», «Ֆիզիկա» առարկաներից։
Հիշեցնենք, որ երկրորդ փուլի հայտերը կընդունվեն 2023 թվականի ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ը, իսկ քննությունները կանցկացվեն հունիսի 1-ից հուլիսի 10-ն ընկած ժամանակահատվածում:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-23 19:56
Главы патриархатов и предводители церквей Иерусалима решительно осудили теракт в православной церкви Св. Ильи в Дамаске, выразили поддержку верующим, подтвердили солидарность с патриархом Антиохийским Иоанном X (храм принадлежит указанному патриархату).
-
2025-06-23 19:54
Армения и Грузия договорились о правилах транзита армянского коньяка через территорию Грузии в третьи страны. Об этом сообщил в соцсети министр экономики Армении Геворк Папоян по итогам визита армянской делегации в Тбилиси.
-
2025-06-23 19:52
Решением премьер-министра Никола Пашиняна от 23 июня Ваан Акопян освобожден от должности таможенного атташе посольства Республики Армения в Российской Федерации.
-
2025-06-23 19:51
Высший судебный совет (ВСС) отклонил ходатайство министра юстиции Србуи Галян о привлечении к дисциплинарной ответственности трёх судей. Об этом сообщает пресс-служба ВСС.