Դողու Փերինչեք․ ԱՄՆ-ն ցանկանում է Թուրքիայում ընտրությունների ժամանակ «արյունալի ջարդ» կազմակերպել
ԱՄՆ-ն ցանկանում է Թուրքիայում ընտրությունների ժամանակ «արյունալի ջարդ» կազմակերպել, Վաշինգտոնն Անկարային դիտարկում է որպես զինվոր, կարծում է թուրքական «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքը:
«Որոշ ժամանակ առաջ «Foreign Policy» ամսագիրը՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի կիսապաշտոնական մարմինը, լույս տեսավ «Այս ընտրությունների ժամանակ Թուրքիայում արյունալի ջարդ է լինելու» վերնագրով։ Այլ կերպ ասած՝ ԱՄՆ-ն ամբողջ աշխարհին հայտարարել է, որ այս ընտրություններում Թուրքիայում արյունալի ջարդ է կազմակերպելու։ Այնուհետև Գերմանիայի ամենաընթերցվող ամսագրերից մեկում՝ Stern-ում, մեր նախագահ Էրդողանին մեղադրեցին «հրկիզող» լինելու մեջ։«Թուրքիայում հրդեհ է բռնկվելու, և հենց Թուրքիայի նախագահն է այն հրկիզելու»,-գրել էր ամսագիրը։
«Սցենարն ակնհայտ է, ծրագիրն ակնհայտ է, դավադրությունն ակնհայտ է»,-Փերինչեքի խոսքը մեջբերում է Aydınlık թերթը։
Քաղաքական գործչի խոսքով՝ անհրաժեշտ է հստակ հասկանալ «իրադարձությունների ընթացքն այս առումով»։ «Եվ որպես ազգ, որպես ամբողջություն, մենք պետք է ընդհանուր դիրքորոշում որդեգրենք ԱՄՆ-ի վրա կենտրոնացած այդ դավադրությունների դեմ»։
Թուրքիայում համընդհանուր (նախագահական և խորհրդարանական) ընտրությունները, ինչպես ավելի վաղ հայտարարել էր երկրի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, տեղի կունենան մայիսի 14-ին: Սպասվում է, որ նախագահն այդ մասին հրամանագիրը կստորագրի մարտի 10-ին։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.