ՊՆ նախկին շենքից վթարված քաղաքացի․ Նման տհասները նստել են վարչապետ
«2016 թ.-ից այդ շենքերն ավիրված մնացել էին, ժողվուրդը կամաց-կամաց եկավ ապրելու այդ շենքերում, նոր իրենց պետք եկա՞վ դրանք: Կարող էին սկզբից վերցնել այդ շենքերը, քանի դեռ այնտեղ ժողովուրդ չէր ապրում, իսկ այսօր մենք քրտինք ենք թափել, պատ ենք շարել»,-ՊԵԿ-ի շենքի դիմաց կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց ՊՆ-ի նախկին շենքից վտարված Ռուզաննա Պողոսյանը:
Նա հայտարարեց, որ ոստիկաններն իրենց գույքը կոտրել և գողացել են:
«Կարող եմ հատ առ հատ ասեմ, ոստիկաններն են թալանել մեր բոլորի գույքերը: Ոստիկաններն են գողերին բռնում, բայց մեկը պետք է լինի, որ ոստիկաններին բռնի»,-ասաց Պողոսյանը:
Նրա խոսքով՝ ՊՆ-ի շենքից վտարված ընտանիքների գույքը հավաքել մի տեղում են լցրել, ամբողջը կոտրել և հնարավոր չի եղել այնտեղից իր վերցնել:
Անօթևան մնացած քաղաքացիները հայտնեցին, որ ՊԵԿ-ի շենքի դիմացից չեն հեռանալու և ժամանակ են տալիս, որ Ռուստամ Բադասյանն իջնի իրենց հետ հանդիպման, այլապես իրենք կպահանջեն վերջինիս հրաժարականը:
Ռուզաննա Պողոսյանը նաև հայտնեց, թե կտրել են նաև վրանների տակ ապրող կնոջ երեխաների նպաստները:
«Մենք աշխատում ենք, որ բյուջե լցենք, հիմա անցել են երեխաների նպաստներով բյուջե լցնելուն»,-ասաց նա և տեղեկացրեց, որ շենքի բնակչուհիներից մեկը, որը 5 երեխա ունի, գնացել է, որ նպաստ ստանա, ասել են, թե այն կտրել են, ու չեն բացատրել՝ ինչու:
Մյուս բնակիչը հայտնեց, որ իր նպաստը կտրել են, քանի որ չունի մշտական բնակության վայր:
«Սրա նման տհասները նստել են վարչապետ, թուրքին օգնություն են ուղարկում, մեզ թուրքիզ բեթար են վարվում»,-հայտարարեց կինը և տեղեկացրեց, որ շենքից վտարվելուց և վրանում բնակվելու պատճառով իր անչափահաս երեխան թոքաբորբով է հիվանդացել և ցույցի պահին շնչառական սարքով մեքենայի մեջ է:
«Տաբուրետկեն ձեռքը ընկած, մարզերում ձայն էր խնդրում, որ տաբուրետկեն աթոռ դառնա: Մենք իրեն օգնեցինք, մեխ խփեցինք, որ հենվի, հիմա իրա սոված փորը կշտացել է, իր բոմժ երեխեքը դարձել են ամենխնամվածները, մեզ էլ դարձրել է իր նախկին ընտանիքի անդամներից մեկը՝ բոմժ»,-հայտարարեց վրդովված կինը:
Աննա անունով մեկ այլ բնակիչ էլ հայտարարեց, որ պահանջում են իրենց ջարդած գույքը, գողացված իրերը, կատարած ծախսերը հետ վերադարձնեն և ապահովեն բնակարաններով:
«Եթե նման ալան-թալան է, թող ուրիշ երկիր գնան թալանելու ոչ թե իրենց ժողովրդին»,-ասաց բնակչուհին:
Panorama.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-10 15:18
Уровень воды в озере Севан, по состоянию на 10 мая, составляет 1900 м 62 см, или на 21 см выше, чем 10 мая 2024 года. Об этом директор Центра гидрометеорологии и мониторинга Левон Азизян сообщил в соцсети со ссылкой на ежедневные данные гидрологического баланса страны.
-
2025-05-10 15:17
Мэр Капана Геворк Парсян не присоединился к чиновникам, встречавшим премьер-министра Армении Никола Пашиняна. Это становится ясно, судя по кадрам, опубликованным правительством РА.
-
2025-05-10 14:07
Лауреат Государственной премии Республики Армения за всемирный вклад в высокие технологии 2024 года др. Ёсиаки Дэймон Хагивара уже в Армении. Президент лаборатории LOCOMTEC AIPS др. Хагивара прибыл в Армению, чтобы получить свою награду в области высокотехнологичной промышленности.
-
2025-05-10 13:57
Секретарь фракции «Честь имею» Национального собрания Армении Тигран Абрамян написал: