Последние новости

ԲԱՆԱՎՈՐ ՓՈԽԸՄԲՌՆՈՒՄ

Դատելով ամենից, Ադրբեջանի զինված ուժերի կիրակնօրյա սադրանքը Իլհամ Ալիևի այդպիսի բնորոշ «պատասխանն» էր Փաշինյանի Գերմանիա կատարած այցին, որտեղ կանցլեր Շոլցը խոսեց ժողովուրդների ինքնորոշման՝ որպես միջազգային իրավունքի հիմնարար կանխադրույթի մասին, տարածքային ամբողջականության սկզբունքին հավասարազոր։ Դրանով իսկ փաստացի հերքելով Փաշինյանի այն հայտնի թեզը, թե միջազգային հանրությունը, իբր, պահանջում է իջեցնել Արցախի վերաբերյալ հայկական կողմի պահանջների նշաձողը։ Դրա համար էլ ինքը՝ Փաշինյանը, երբեք չի խոսում Արցախի ինքնորոշման մասին, այլ միայն՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության։ «Իջեցնում է նշաձողը»՝ հաճոյանալով միջազգային հանրությանը

Սակայն խնդիրը ոչ այնքան միջազգային հանրության մոտեցումներն են (հիշեցնենք, որ Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատները կողմ են արտահայտվել Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչմանը), այլ ավելի շուտ այն, որ Ալիևի և Փաշինյանի միջև կան եթե ոչ բանավոր պայմանավորվածություններ, ապա հստակ «բանավոր փոխըմբռնում» որոշ հարցերի վերաբերյալ։

Օրինակ, չնայած Լաչինի միջանցքը բաց է Արցախից Հայաստան և հակադարձ ուղղությամբ անարգել տեղաշարժի համար, Հայաստանի պաշտոնյաները չպետք է օգտվեն դրանից։ Ուստի Երևանի պաշտոնյաներից ոչ ոք Արցախ չի այցելում։ 2021-ին ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի այցին հաջորդեց ադրբեջանական զինուժի հերթական ռազմական ներխուժումը Ջերմուկի շրջանում և Կարապետյանի հրաժարականը։ Իսկ երբ Արցախ մեկնեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, հետո նա երկար ժամանակ արդարանում էր, թե դա մասնավոր ուղևորություն էր, բնավ ոչ ծառայողական, իբր՝ այցի էի գնացել հորս գերեզմանին։

Ալիևի կողմից Փաշինյանի վրա դրված ևս մեկ տաբու է «ինքնորոշում» տերմինի օգտագործումը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։ Այդ իսկ պատճառով Փաշինյանը ջանք ու եռանդ չի խնայում՝ վախենալով ծպտուն անգամ հանել այդ մասին։ Եվ որպեսզի դա առանձնապես աչքի չընկնի, սովորության համաձայն մեղավորներ է փնտրում:

Գերմանիայում մեղադրանքների թիրախ դարձավ «անվտանգության համակարգը», որը, ըստ Փաշինյանի, դավաճանել է մեզ։ Մենք մոլորվել ենք՝ կարծելով, թե անվտանգության համակարգ ունենք, ինքներս մեզ համոզել ենք, թե այն կա, իսկ դա չի եղել. այսպես դրեց հարցը Փաշինյանը գերմանահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։

Հասկանալի է, որ նման հայտարարությունն արևմտյան քաղաքական գործիչների սրտով է, քանզի Հայաստանի անվտանգության համակարգի գլխավոր բաղադրիչներից մեկը ՀԱՊԿ-ն է և հայ-ռուսական ռազմական համագործակցությունը... Բայց, պարզվում է, «անվտանգության համակարգը» դավաճանել է մեզ և ընդհանրապես հարցական է՝ արդյոք Հայաստանը ինքնիշխան երկիր էր, բարձրաձայն մտորում էր Փաշինյանը՝ հանգեցնելով այն մտքին, թե մենք զոհաբերել ենք հանրապետության ինքնիշխանությունը հանուն հետագայում մեզ դավաճանած «անվտանգության համակարգի»։

Լեռնային Ղարաբաղի ինքնորոշում տերմինը չօգտագործելու ձգտումով՝ Փաշինյանը, պատասխանելով հարցերից մեկին, նույնիսկ համեմատեց Հայաստանը «Սասունցի Դավիթ» էպոսի բացասական կերպարի հետ։ Հենց նրա հետ, ում դեմ մարտնչում էր էպոսի հերոսը՝ պաշտպանելով իր երկիրը։

«Ինքնորոշում» տերմինի օգտագործումից Փաշինյանը, ի բավարարում Ալիևի, այդպես խուսափում էր գուցե այն պատճառով, որ ավելի վաղ այդ մասին արդեն ասել էր Օլաֆ Շոլցը, և Ադրբեջանի նախագահի մոտ կարող էր տպավորություն ստեղծվել, թե դա համաձայնեցված է Փաշինյանի հետ։ Այդ իսկ պատճառով Հայաստանի վարչապետը ձգտում էր նախանշել, որ ինքը «մեղավոր չէ», Շոլցն ինքն է ասել....

Չնայած կանցլերը արտառոց ոչինչ չէր արել։ Նա ասել էր մի արտահայտություն, որը կկրկնի ցանկացած դիվանագետ կամ պաշտոնյա. ազգերի ինքնորոշման իրավունքը միջազգային իրավունքի կարևոր սկզբունքն է, ոչ պակաս կարևոր, քան տարածքային ամբողջականության սկզբունքը... Եվ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մանդատով օժտված Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններում դա բազմիցս նշվել է, Ալիևն էլ ընդունել է։

Եվ գուցե Շոլցի այդ անվնաս նախադասությունը ավելի ուշ հանվեց Գերմանիայի կանցլերի պաշտոնական կայքից, քանի որ այդ մասին խնդրել էր Փաշինյա՞նը։ Բայց Արցախում դիվերսիոն հարձակումը կոչված էր ցույց տալու Փաշինյանին, որ Ալիևը, միևնույն է, զայրացած է ։ Զայրացած է, բայց պատասխանը ստացավ: Ոչ թե Փաշինյանից, այլ Արցախի ինքնապաշտպանական ուժերից, որոնք Ալիևին ոչ մի խոստում չեն տվել։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ДНИ УНИЖЕНИЯ
    2025-06-19 15:23

    Время, и далеко не самое отдаленное, расставит все точки над i и даст однозначные ответы на вопрос о том, какая связь между заключением под стражу Самвела Карапетяна и визитом Никола Пашиняна в Турцию. А то, что между этими двумя унизительными для Армении событиями есть прямая связь - к гадалке не ходи. Эта связь гораздо более тесная, чем попытка Пашиняна связать арест Карапетяна с работой «Электрических сетей Армении». Связь более прямая, чем попытка Пашиняна и рюкзаков из «Гражданского договора» связать арест Карапетяна с процессами вокруг церкви. Не говорим уже о смешных попытках обвинить Карапетяна в призыве свергнуть конституционный строй. Обвинениях, которые свелись к сказанной Карапетяном фразе, что если политикам не удастся разрулить ситуацию вокруг церкви, он, Карапетян, «по-своему примет участие в этом» …

  • К ИСТОРИЧЕСКОМУ ВИЗИТУ В ТУРЦИЮ НИКОЛА ВОВАЕВИЧА ПАШИНЯНА
    2025-06-18 09:35

    Официально подтверждено: Никол Воваевич совершит визит в Турцию. В гости к Эрдогану, по приглашению последнего. Правда, на момент написания статьи еще не был уточнен статус визита: государственный, официальный или рабочий. Но разве это важно, какие формальности между своими?

  • «ПОДВИГ» ПРЕМЬЕРА ПАШИНЯНА
    2025-06-17 09:29

    Ирано-израильский конфликт отбросил на задний план все другие информационные потоки. Некоторые были примечательны. В частности, заявления премьер-министра Армении Никола Пашиняна в ходе панельной дискуссии на тему «Используя момент для построения долгосрочного партнерства с соседями» на саммите GLOBSEC 2025 в Праге.

  • ТЕХНОЛОГИИ РЕШАЮТ ВСЕ
    2025-06-16 09:08

    Что показали военные действия между Израилем и Ираном? В первую очередь несомненное преимущество в технологиях одной страны над другой. Настолько существен сегодня этот фактор, что отходят в сторону такие компоненты, как территория страны, количество населения, патриотизм населения, храбрость командования… Все отходит на второй план.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ