Последние новости

Սյունիքի Շամբ-Տաթև ճանապարհի մեծ մասն արդեն ասֆալտապատել են

Սյունիքի մարզի Շամբ-Տաթև վերակառուցվող ճանապարհի երկարությունը մոտ 6.2կմ է։ Ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են, հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։

Տեղեկացվում է, որ նախատեսված է տեղադրել եռաշերտ ասֆալտբետոն ծածկ։

«Շուրջ 5կմ-ն արդեն ունի երկշերտ ասֆալտապատում։ Ճանապարհի մյուս հատվածներում կառուցվում են արհեստական կառուցվածքներ, հենապատեր, կատարվում են նաև այլ աշխատանքներ»,–ասված է հաղորդագրության մեջ։

Կապալառու կազմակերպությունն է «Լեոպոլդ և ընկերներ» ՍՊԸ-ն։ Շինաշխատանքները ֆինանսավորվում են ՀՀ պետական բյուջեից։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ