Последние новости

Նազարյան․ ԱՀ նախագահը ճնշում է գործադրում արցախցիների վրա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ես գիտեմ՝ ինչ նպատակ է հետապնդում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը. Նա ուղղակի հոգեբանական ճնշում է գործադրում արցախցիների վրա: Այս մասին այսօր՝ մարտի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ անդրադառնալով Արցախի նախագահի նախօրեին արված հայտարարությանը, թե եթե Արցախում կան մարդիկ, կան տրամադրություններ, որ պետք է ընդունել Ադրբեջանին ինտեգրվելու առաջարկությունը, ապա հնարավորություն ունեն իրենց քաղաքացիական իրավունքների շրջանակում բարձրաձայնել և ասել, որ մեր ընտրած ճանապարհը սխալ է, փորձեն ձևավորել այդ տրամադրությունները, երկրում ձևավորեն նոր իշխանություն:

 


«Ես էլ Արայիկ Հարությունյանին հարցնում եմ՝ եթե դու նման հարցադրում ես անում, ի՞նչ նպատակ ես հետապնդում. Պարզ է, չէ՞, թե Ադրբեջանն ինչ է երազում: Ինչու է Արցախի ղեկավարը դրա մասին բարձրաձայնում: Ես կուզեմ, որ ինքն այդ հարցին պատասխանի: Ինքն այնտեղ է, որ այդ խնդիրները կարգավորի: Ինքը Արցախի նախագահն է, ոչ թե Ադրբեջանի ինչ-որ շրջանի հայերի միության նախագահը: Ինքը այդ հարցադրումը անելու փոխարեն պարտավոր էր անվտանգային խնդիրները լուծել: Ոնց որ Պաղեստինի ղեկավարությունը հանդես գա, ասի՝ գիտեք, ժողովուրդ, իսրայելի նպատակն է Պաղեստինն ընդգրկել Իսրայելի մեջ, հակառակ դեպքում ուզում են ուժ կիրառել, ի՞նչ անենք: Նա տեղնուտեղը կհեռացվեր, այդտեղ չէր մնա: Ես գիտեմ՝ ինչ նպատակ է հետապնդում նա: Ինքն ուղղակի հոգեբանական ճնշում է գործադրում արցախցիների վրա, այդքան բան: Այսինքն եթե չեք ուզում պատերազմ, պետք է ինտեգրվեք Ադրբեջանին:

Ենթադրենք այդպիսի տրամադրություն կա, Հայաստանում էլ մարդիկ կան, որ ասում են՝ լավ կլինի միանանք Տաջիկստան-Ղրղզստան միությանը, ուրեմն ասելու ենք եկեք վերցրեք իշխանությո՞ւնը: Կամ ասենք՝ Թուրքիան ուզում է, որ մենք մտնենք Կարսի մարզի մեջ, ասելու ենք՝ դե եթե նման տրամադրություններ կան, եկեք, թե չէ Թուրքիան հարձակվելո՞ւ է: Դա պետության ղեկավարի տո՞ն է: Ո՞նց կարելի է 120 հազար մարդու սարսափի մեջ պահել, ասել՝ եթե չհամաձայնեք, պատրաստվում են ուժ գործադրել: Դա ասելու բա՞ն է»,-ասաց Գեղամ Նազարյանը:

Նա հավելեց, որ Արայիկ Հարությունյանը թաքնվելով ռուս խաղաղապահների թիկունքում, թիրախավորելով ռուս խաղաղապահներին իր անզգույշ հայտարարությամբ, արցախցիների վրա հոգեբանական ճնշում է գործադրում իր ներկայությունը Արցախի նախագահի աթոռին արժևորելու, իմասնավորելու համար և հետագա իր պլանավորած զիջումներն անելիս ասի՝ սա չանեինք, ավելի մեծ զիջումը պետք է անեինք, բայց քանի որ ես եմ, մենք արեցինք սա, տվեցինք մեր երկու կուկուներին, փրկեցինք փչակը:

«Արայիկ Հարությունյանը լավ կլիներ այդ հայտարարությունն անելու փոխարեն Ադրբեջանից պահանջեր հետ վերադարձնել Շուշիի և Հադրութի շրջանները, Մարտունու շրջանը: Բանակցություններին թող դա ասի, լեզու չունի՞»,-ընդգծեց նա:

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ЗАТУЛИН РАСКРЫЛ СУТЬ ИГРЫ АЛИЕВА И ПАШИНЯНА ПРОТИВ ИНТЕРЕСОВ РФ
    2025-07-05 17:07

    Разрыв с Россией может изменить судьбу армяно-российских отношений На фоне резкого обострения отношений Москвы и Баку премьер Армении Никол Пашинян продолжает войну с оппозицией и церковью. После визита силовиков в Эчмиадзин и ареста двух архиепископов он вновь призвал переизбрать главу Армянской апостольской церкви. За поддержку ААЦ арестован российский бизнесмен Самвел Карапетян. В стране прошла новая серия арестов после того, как Следственный комитет Армении объявил о раскрытии заговора с целью захвата власти. О ситуации в Армении мы поговорили с первым заместителем председателя Комитета Госдумы по делам СНГ, евразийской интеграции и связям с соотечественниками Константином ЗАТУЛИНЫМ.

  • Эрдоган: Зангезурский коридор откроет возможности для всего региона
    2025-07-05 15:05

    Президент Турции Реджеп Тайип Эрдоган в беседе с журналистами по возвращении из оккупированного Арцаха рассказал о «возможностях», которые откроются благодаря так называемому «Зангезурскому коридору» «не только для Азербайджана, но и для всего региона».

  • «Конституция в оковах»: Акция АРФД у КС (Видео)
    2025-07-05 15:03

    Молодежный союз АРФ «Дашнакцутюн» проводит акцию протеста у здания Конституционного суда Армении.  

  • За "амбала" ответил: отец мэра Еревана проиграл в суде по резонансному делу об "опелях"
    2025-07-05 15:02

    Отец мэра Еревана Тиграна Авиняна – Армен Авинян — проиграл в суде по резонансному делу, связанному с его высказываниями в адрес водителей машин марки Opel. Об этом сообщил член фракции "Мать Армения" Григор Искандарян в прямом эфире в соцсетях.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ