Ձյունիկ Աղաջանյան․ Հայաստանի հաշվին քայլեր են ձեռնարկվում տարածաշրջանի դեմքը փոխելու համար
44-օրյա պատերազմը, կարծում եմ, ծրագրվում էր ավարտել ավելի կարճ ժամանակում և այլ հետևանքներով, բայց դա չհաջողվեց մեր զինվորների հերոսության գնով։ Այս մասին մարտի 7-ին կայացած քննարկման ժամանակ հայտարարեց Նիդեռլանդներում և Ինդոնեզիայում ՀՀ նախկին դեսպան Ձյունիկ Աղաջանյանը։
Նա համոզմունք հայտնեց, որ պատերազմից միանշանակ կարելի էր խուսափել։ «Եթե թույլ տված բոլոր սխալները չլինեին, չէր լինի նաև այն իրավիճակը, որը վերաճեց 44-օրյա պատերազմի։ Երբ դիվանագիտությունը լռում է, թնդանոթները սկսում են կրակել»,-նշեց դեսպանը։
Նրա գնահատմամբ՝ Հայաստանի իշխանությունների գործողությունների արդյունքում երկիրը հայտնվել է աշխարհաքաղաքականության շախմատի տախտակի վրա, որտեղ նրա հաշվին քայլեր են ձեռնարկվում տարածաշրջանի դեմքը փոխելու, որոշակի ուժեր տարածաշրջանից դուրս բերելու և նրանց ուրիշներով փոխարինելու նպատակով: «Հենց այդ սպառնալիքի առջև ենք կանգնած։ Երբ մեր անվտանգությունը, որպես հայ մեր ինքնությունը մեր հայրենիքում վտանգված են, մնացածը երկրորդական նշանակություն ունի։ Մենք գտնվում ենք մի աղետը մյուսից բաժանող միջակայքում»,-նշեց նա։
Աղաջանյանը նշեց, որ այսօր քանդվում է Հայաստանի անվտանգության վահանը, որը կառուցվել է արտաքին քաղաքականության մեջ, առավել ակտիվ այդ գործընթացն իրականացվել է 2018 թվականից, իսկ մինչ այդ փոփոխություններ են կատարվել հանրային ոլորտում: «Հասարակությանը արհեստականորեն փորձում են մի հարթակից տեղափոխել մյուսը՝ նախապես անվտանգության վահան չապահովելով պետության ու ազգի գոյության համար։ Մենք շատ վստահ էինք մեր ժողովրդի արժեհամակարգի հարցում և դա համարում էինք հաստատուն։ Մենք ջանք չենք գործադրել, որպեսզի մեր մատաղ սերունդը որդեգրի ազգային արժեքները, այդ թվում՝ մշակույթի մասով։ Արդյունքում ազգային արժեքներն արհեստականորեն սկսեցին փոխարինվել օտարածին նյութական արժեքներով։ Իսկ նման մարդկանց կառավարելն ավելի հեշտ է»,-եզրափակեց Ձյունիկ Աղաջանյանը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-22 11:45
Иран заранее эвакуировал три ядерных объекта, удары по которым нанесли США, сообщает персидская служба Би-би-си со ссылкой на заместителя директора Иранского радио и телевидения Хасана Абедини.
-
2025-06-22 11:35
День, когда каждый по-своему должен защитить свою Церковь. Этот день может стать и днём великого примирения, днём совместного действия.
-
2025-06-22 10:04
Система наблюдения NASA зафиксировала мощный выброс тепла в районе иранского ядерного объекта у Фордо незадолго до объявления США об авиаударе. Об этом сообщает газета The New York Times.
-
2025-06-22 10:02
США готовы в случае необходимости в течение считаных минут уничтожать дополнительные цели в Иране. Об этом заявил американский лидер Дональд Трамп, выступая в Белом доме с телеобращением к согражданам в связи с нанесением ударов по Ирану.