Պեկինը մտադիր է նպաստել Թայվանի հետ մայրցամաքային Չինաստանի խաղաղ վերամիավորմանը
ՉԺՀ-ի կենտրոնական կառավարությունը կշարունակի նպաստել Թայվան կղզու հետ երկրի մայրցամաքային մասի խաղաղ վերամիավորմանը, երեքշաբթի օրը հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Ցին Գանը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից:
«Մենք (խմբ.՝ մայրցամաքի և Թայվանի բնակիչները) արյունակից եղբայրներ ենք: Մենք կշարունակենք ջանքեր գործադրել հայրենիքի խաղաղ միավորման համար, առավելագույն չափով բարի կամք դրսևորել դրա համար», - ընդգծել է նա՝ Պեկինում ելույթ ունենալով երկրի գլխավոր խորհրդակցական և օրենսդիր մարմինների ամենամյա նիստերի ընթացքում անցկացված մամուլի ասուլիսում։
Ինչպես հստակեցրել է Ցին Գանը, Միացյալ Նահանգները պետք է հասկանա, որ չին-ամերիկյան հարաբերությունների հիմքում ընկած է Թայվանի հարցը։ Նա նաև նշել է, որ չինական հասարակայնության ներկայացուցիչները հաճախ բացահայտորեն տարակուսանք են հայտնում, թե «ինչու է Վաշինգտոնը խոսում Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտության մասին և միևնույն ժամանակ անհարգալից դիրքորոշում ցուցաբերում Թայվանի նկատմամբ»։
Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ Թայբեյի խաղաղ ու կայուն զարգացման համար իրական սպառնալիք են ներկայացնում Թայվանի անջատողականները:
«Եթե Թայվանի հարցը ճիշտ չկարգավորվի, ապա Չինաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները կվատանան», - եզրափակել է նա։
Թայվանն իր սեփական վարչակազմի կողմից կառավարվում է 1949 թ.-ից ի վեր՝ այն բանից հետո, երբ Չինաստանի կոմունիստական կուսակցության հետ քաղաքացիական պատերազմում պարտություն կրած Գոմինդանի ուժերը՝ Չան Կայշիի գլխավորությամբ, փախան Թայվան:
Այդ ժամանակվանից ի վեր Թայբեյը պահպանել է նախկին Չինաստանի Հանրապետության դրոշը և որոշ այլ ատրիբուտներ, որոնք գոյություն են ունեցել մայրցամաքում մինչև կոմունիստների իշխանության գալը։ Պեկինի պաշտոնական դիրքորոշման համաձայն՝ սա ՉԺՀ-ի նահանգներից մեկն է։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-22 18:20
В Кремле подтвердили, что российская сторона передала Киеву список людей для обмена по формуле "тысяча на тысячу", и заявили, что ждут встречный список от Украины.
-
2025-05-22 18:18
22 мая, в ознаменование 101-летия со дня рождения Шарля Азнавура, в знаменитом парижском районе Монмартр состоялась торжественная церемония открытия бельведера, названного в честь знаменитой песни великого артиста «богема», места с одним из лучших видов на Париж из этого района. Об этом сообщает посольство Армении во Франции.
-
2025-05-22 18:16
Армянский пленный Виген Эулджекчян, приговоренный в Азербайджане к 20 годам заключения, переведен в больницу. Об этом соратница бывшего госминистра Нагорного Карабаха Рубена Варданяна, сооснователь партии "Страна для жизни" Мане Тандилян сообщила в соцсети.
-
2025-05-22 18:13
В январе–апреле 2025 года объемы теневого оборота в Армении выросли по сравнению с аналогичным периодом 2024 года на 84 млрд драмов — рост составил 146%, или почти в 2,5 раза. Об этом сообщил председатель Комитета государственных доходов Эдуард Акопян на пресс-конференции в четверг.