ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ «ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԱՌԱՋՆԱԳԾՈՒՄ» ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀԲԸՄ դահլիճում (Մելիք-Ադամյան 2/2 ) ընթանում է ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մոտեցումները մեկ ժողովածուի շրջանակներում ներկայացնող՝ «Բանակցային առաջնագծում» գրքի շնորհանդեսը:
ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի նախաձեռնությամբ կազմված ժողովածուն ամփոփում է Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տասը (2008-2018) և հետնախագահական շրջանի չորս (2018-2022) տարիներին ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ նրա հայտարարությունները, ուղերձները, ելույթները, հոդվածները, հարցազրույցները: Գիրքը ներառում է նաև հավելվածներ, որոնք կարող են օգտակար լինել բանակցային գործընթացի այդ ժամանակաշրջանն ուսումնասիրողների համար:
Գրքում արտահայտված մոտեցումները հստակ ցույց են տալիս 2008-2022թթ. ժամանակահատվածում հակամարտության կարգավորման հարցում Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունը, բանակցային գործընթացի զարգացումերը, որոշակի փուլերում առաջացած խնդիրները, առաջընթացն ու ձեռքբերումները, ՀՀ երրորդ նախագահի և նրա քաղաքական թիմի «կարմիր գծերը» հիմախնդրի կարգավորման գործընթացում:
«Բանակցային առաջնագծում» գրքի շնորհանդեսին կներկայացվեն նախաձեռնության նպատակն ու ժողովածուի բովանդակությունը:
Միջոցառման բանախոսները կանդրադառնան նշված ժամանակահատվածում Արցախյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ իրականացված քաղաքականությանը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-28 15:37
Facebook заблокировал пост Никола Пашиняна некорректного содержания о Католикосе всех армян и других священнослужителях.
-
2025-06-28 15:35
Отец Нерсес Хананян отправляется в Святой Эчмиадзин. Об этом сообщили в епархии Армянской Апостольской Церкви города Симферополь.
-
2025-06-28 15:32
Персонал закрытого акционерного общества «Международная энергетическая корпорация» выразил свою безоговорочную поддержку владельцу компании – опытному бизнесмену, щедрому благотворителю и просто доброму человеку Самвелу Карапетяну.
-
2025-06-28 15:30
Министерство охраны природы Армении опровергло публикации о захоронении ядерных отходов из Франции в национальном парке "Дилижан".