Կաթողիկոսն անդրադարձել է Հայաստանի և Արցախի առջև ծառացած անվտանգային հիմնախնդիրներին
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է «Ռենովաբիս» բարեգործական կազմակերպության գլխավոր գործադիր տնօրեն դոկտոր Թոմաս Շվարցին:
Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։
Հանդիպման ժամանակ կաթողիկոսը շնորհակալություն է հայտնել Թոմաս Շվարցին Հայաստանում կազմակերպության կողմից իրականացվող բարեգործական ծրագրերի համար, որոնք ուղղված են հատկապես պատերազմից տուժած ընտանիքներին:
Վեհափառ Հայրապետն անդրադարձել է «Ռենովաբիս» բարեգործական կազմակերպության և Մայր Աթոռի միջև առկա ջերմ հարաբերություններին և բազմամյա համագործակցությանը՝ գոհունակություն հայտնելով Հայաստանի համար դժվարին իրավիճակներում Քույր Եկեղեցիների կողմից ցուցաբերվող զորակցության համար։
Հաղորդագրությունում նշվում է նաև, որ Հայոց Հովվապետն անդրադարձ է կատարել Հայաստանի և Արցախի առջև ծառացած անվտանգային հիմնախնդիրներին, Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքների բռնազավթմանն ու շարունակվող ագրեսիային, ինչի վկայությունն է Լաչինի միջանցքի արգելափակումը, ինչպես նաև օրերս ադրբեջանական դիվերսիոն խմբի հարձակումն Արցախի ոստիկանության աշխատակիցների վրա:
Իր հերթին Թոմաս Շվարցը, խոսելով կազմակերպության մարդասիրական առաքելության մասին, պատրաստակամություն է հայտնել շարունակելու գործակցությունը Հայ Եկեղեցու հետ:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-29 05:43
В Бостоне скончалась армянская оперная певица, актриса Эльвира Узунян. Ей был 91 год.
-
2025-05-29 05:37
Торнадо, обрушившийся на Артикский район (Ширакская область), повредил дома, повалил деревья и уничтожил часть сельхозугодий. Об этом сообщила администрация общины.
-
2025-05-29 05:34
Начальники двух управлений Следственного комитета Армении уволены после резонансной кражи $590 тыс. из здания ведомства. Об этом сообщает издание "Пастинфо".
-
2025-05-29 05:31
Следующий раунд прямых переговоров между Россией и Украиной состоится в понедельник, 2 июня, в Турции. Об этом заявил министр иностранных дел РФ Сергей Лавров.