Freedom House․ Հայաստանի ինքնիշխան տարածքը ենթարկվել է Ադրբեջանի բազմակի հարձակումներին
Ուկրաինայով Կրեմլի մտահոգվածությունը խանգարել է նրան մրցակցության կամ այլ տեղերում հակամարտությունները մանիպուլացնելու հարցում։ Այս մասին նշվել է «Ազատությունն աշխարհում – 2023» ամենամյա հաշվետվությունում, որը հրապարակել է Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը։
Ադրբեջանական վարչակարգն ուժեղացրել է ռազմական ագրեսիան Հայաստանի հանդեպ՝ չնայած անվտանգության ռուսական երաշխիքներին, իսկ սեպտեմբերին տեղի ունեցավ սսահմանային հրաձգությունների բռնկում Տաջիկստանի և Ղրղըզստանի միջև, ինչի հետևանքով զոհվեց մոտ 100 մարդ։
Հեղինակները Ռուսաստանի կողմից վերահսկվող Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) նեկայացնում են որպես օրինակ այն բանի, թե ինչպես են ավտոկրատիաներն օգտագործում տարածաշրջանային կազմակերպությունը բռնաճնշման ռեժիմներին աջակցելու համար։ 2022թ. հունվարին ՀԱՊԿ-ը զորքեր ուղարկեց Ղազախստանի իշխանություններին խոշոր հակակառավարական բողոքներից պաշտպանելու համար, որոնք պայմանավորված էին վառելիքի գների կտրուկ աճով։
«Սակայն ավտորիտար համագործակցությունը մոտիվացված է նեղ անձնական շահերով և կենտրոնացած է քիչ ծախսատար գործողությունների վրա, իսկ դա նշանակում է, որ այն կարող է քայքայվել, երբ ռեժիմների առջանահերթությունները տարբերվեն կամ նրանք բախվեն վճռական դեմոկրատական ճնշման»,- նշվել է հաշվետվությունում։ ՀԱՊԿ-ի արձագանքը Ղազախստանի իրադարձություններին խիստ հակադրվում է Հայաստանին (որը կազմակերպությունում միակ երկիր է, որն ունի «մասամբ ազատ» երկրի կարգավիճակ, որի ինքնիշխան տարածքը բազմիցս ենթարկվել է հարևան պետության՝ Ադրբեջանի հարձակումներին, որը նախկինում նույնպես մտնում էր ԽՍՀՄ-ի կազմի մեջ) օգնելու՝ կազմակերպության անկարողությանը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-26 07:10
Суд удовлетворил ходатайство об аресте депутата Национального собрания Республики Арцах Давида Галстяна. Он арестован на два месяца.
-
2025-06-26 07:05
Турецкий сайт OdaTV написал, что супруга премьер-министра Армении провела свой отпуск с 19 по 22 июня в самом роскошном отеле Titanic Mardan Palace в Анталье.
-
2025-06-26 07:02
Суд общей юрисдикции в Ереване решил арестовать лидера движения "Священная борьба", архиепископа Баграта Галстаняна сроком на 2 месяца. Решение озвучил адвокат Ованнес Худоян.
-
2025-06-26 06:57
Суд удовлетворил ходатайство об аресте полковника запаса Миграна Махсудяна.