Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղություն հաստատելու ջանքերը միշտ հրատապ է ԱՄՆ-ի համար. Փրայս․ «Ազատություն»
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղություն հաստատելու ջանքերը միշտ են եղել եւ մնում են հրատապ Միացյալ Նահանգների համար, քանի որ «սա նրբանկատ իրավիճակ է»: Այդ մասին ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը՝ ամենօրյա ճեպազրույցում պատասխանելով հարցին, թե մեծացրել է արդյոք Վաշինգտոնի համար այդ ջանքերի հրատապությունը ամերիկյան հետախուզության՝ նախօրեին արված հայտարարությունը: Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը։
Ըստ հարցի հեղինակի՝ ԱՄՆ հետախուզությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լարվածություն է կանխատեսում խաղաղության պայմանագրի բացակայության պայմաններում:
«Դա մի իրավիճակ է, որը չափազանց հակված է դեպի բռնությունը, ինչը մենք տեսանք վերջին օրերին Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում, եւ դա մի երկարատեւ հակամարտություն է, որ Միացյալ Նահանգները կցանկանար անել ամենը, ինչ կարող է, դրա լուծմանն աջակցելու համար», - շարունակել է Պետդեպարտամենտի խոսնակը:
«ԱՄՆ-ը կշարունակի երկկողմանի աշխատանքը այդ երկրների հետ, եռակողմ աշխատանքը Հայաստանի եւ Ադրբեջանի հետ՝ աջակցելով երկխոսության եւ դիվանագիտության նրանց ջանքերին, նաեւ բոլոր համապատասխան մեխանիզմների միջոցով՝ օգնելով այս երկրներին ինքնուրույն դիվանագիտությու վարել եւ հասնել համաձայնությունների, որոնց, հուսով ենք, կկարողանան հասնել», - ընդգծել է Նեդ Փրայսը:
Լուրեր Հայաստանից - NEWS.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-28 17:24
Первопрестольный Эчмиадзин строго осуждает решение суда об аресте предстоятеля Ширакской епархии Армянской Апостольской церкви архиепископа Микаэла Аджапахяна. Об этом говорится в заявлении Первопрестольного Эчмиадзина.
-
2025-06-28 17:15
Учитывая происходящее, можно четко заявить, что Армения – авторитарное государство. Об этом заявил бывший министр иностранных дел Армении Вардан Осканян. По его словам, власти игнорируют Конституцию и законы. Он выразил уверенность, что все это упирается в проблему Арцаха.
-
2025-06-28 17:14
Если бы блицкриг против Ирана удался, очевидно, что была попытка Азербайджана и Турции прорвать так называемой Зангезурский коридор, поэтому они и проводили учения в Нахиджеване. Об этом в гостях у Новости Армении – NEWS.am на передаче «Фактор силы» заявила востоковед, специалист по Ирану Карине Геворкян.
-
2025-06-28 15:37
Facebook заблокировал пост Никола Пашиняна некорректного содержания о Католикосе всех армян и других священнослужителях.