«Հրապարակ». ԱՐՑԱԽԻ ՊԵՏՆԱԽԱՐԱՐԻՆ ՀՐԱՎԻՐԵԼ ԷԻՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ` ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱԼՈՒ
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի ԱԺ բոլոր խմբակցությունները մարտի 8-ին Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանին հրավիրել էին խորհրդարան` իր արտահայտությունների համար բացատրություններ տալու։ Պետնախարարը մասնավորապես ասել էր․ «Ես որևէ կերպ չեմ պատկերացնում, որ երևանյան և ստեփանակերտյան դիրքորոշումների միջև կարող են տարբերություններ լինել, հակառակը՝ Երևանը, երբ հարցը վերաբերում է արցախյան խնդրին, առավելապես հենվում է արցախյան իշխանությունների դիրքորոշման և կարծիքի վրա, որն ամբողջությամբ արտացոլում է Արցախի ժողովրդի նպատակները»։
Ավելի ուշ պետնախարարն իր աշխատակազմի, տեղեկատվության բաժնի միջոցով խմբագրել էր ինքն իրեն՝ նշելով, որ իր ձևակերպումը «ոչ միանշանակ է ընկալվել, կամ փորձ է արվել այն այդպիսին ներկայացնել»։
Սակայն պատգամավորները սպասում են նրա այցին՝ հասկանալու համար, թե պետնախարարն ունի՞ նման համոզվածություն, թե՞ մտքերը լավ չի ձևակերպել։ ԱՀ օրենսդիրները կարծում են, որ Ներսիսյանի արտահայտությունները հակասում են Արցախի հարցի վերաբերյալ մինչ օրս պետական մակարդակով և ԱԺ-ի կողմից արված հայտարարություններին և սահմանած «կարմիր գծերին»՝ ինքնորոշման իրավունքի վերաբերյալ»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-17 15:28
Министр образования, науки, культуры и спорта Жанна Андреасян посетила школы сел Мердзаван и Мхчян, в которых на днях произошли скандальные инциденты. Об этом сообщает пресс-служба армянского ведомства.
-
2025-05-17 15:27
«С точки зрения комплектования Вооруженных сил и эффективного использования имеющегося потенциала нужно делать платной не возможность освобождения от армии или сокращение срока службы. Можно использовать уже существующие законодательные возможности – при внесении одной-двух поправок», – написал секретарь фракции «Честь имею» Национального Собрания Армении Тигран Абрамян на своей странице в социальной сети Facebook.
-
2025-05-17 15:26
Поэт, член Союза писателей Армении Карен Хуршудян стал Кавалером ордена «За заслуги» Франции.
-
2025-05-17 15:25
Рубен Варданян стал дедушкой, находясь в азербайджанском СИЗО, а семья лишена возможности сообщить ему радостную новость. Об этом сообщил его сын Давид в интервью GB News. Давид подчеркнул, что его дочь родилась уже после ареста Рубена.