Սյունիքի մարզպետն ԱՄՆ դեսպանին ներկայացրել է ստեղծված իրավիճակը
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը մարտի 9-ին Գորիսում հանդիպել է առաջին անգամ Սյունիքի այցելած ԱՄՆ նորանշանակ դեսպանին Քրիստինա Քվինին և ներկայացրել 44-օրյա պատերազմից և սեպտեմբերի ագրեսիայից հետո ստեղծված իրավիճակը։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Սյունիքի մարզպետարանի ֆեյսբուքյան էջից։
«Մարտի 9-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը Գորիսում հանդիպել է առաջին անգամ Սյունիք այցելած՝ ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպան Քրիստինա Քվինին։
Մարզպետը շնորհավորեց նրան Հայաստանում դիվանագիտական ծառայության մեկնարկի կապակցությամբ ու շնորհակալություն հայտնեց այս դժվարին օրերին Սյունիք այցելելու համար՝ նշելով, որ դա շատ կարևոր է մարզի բնակչության համար։
Դեսպանը շնորհակալություն հայտնեց Ռ․Ղուկասյանին նախորդ օրը դեպի Բերձորի միջանցք այցի ընթացքում իրեն միանալու համար։ Քրիստինա Քվինն ասաց նաև, որ իր համար շատ օգտակար էր Սյունիքում գտնվելու օրերին սովորական քաղաքացիների հետ խոսելը, որոնք իրեն պատմել են պատերազմից հետո այստեղ ապրելիս իրենց զգացողությունների ու հատկապես 2022-ի սեպտեմբերյան ագրեսիայից հետո ապագայի հանդեպ ունեցած անվտանգային մտահոգությունների մասին։
Հանդիպման ընթացքում Ռոբերտ Ղուկասյանը ներկայացրեց 44-օրյա ու 2022թ․ սեպտեմբերի պատերազմներից հետո մարզում ստեղծված իրավիճակն ու պատասխանեց դրա վերաբերյալ դեսպան Քվինի հարցերին։
Զրուցակիցները քննարկեցին նաև թեմաներ, որոնք վերաբերում էին Սյունիքում վերաբնակեցված արցախցիներին, մարզի սահմանային բնակավայրերում պատերազմից հետո ապրող մարդկանց խնդիրներին, այս համատեքստում առաջ եկած սոցիալական, անվտանգային, տնտեսական հարցերին։
Դեսպանը հետաքրքրվեց մարզային իշխանության հետագա անելիքներով ու ծրագրերով՝ ուղղված նոր իրավիճակում բացասական սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացմանն ու մարզի դիմակայունության բարձրացմանը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից (USAID) Սյունիքում իրականացված ծրագրերին ևս»,- ասվում է հայտարարությունում։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-17 19:37
Член Верховного органа АРФ "Дашнакцутюн", депутат парламентской фракции "Армения" Гегам Манукян обратился в прокуратуру с заявлением о преступлении. Об этом депутат сообщил в интервью Sputnik Армения.
-
2025-07-17 19:36
Израиль продолжит политику демилитаризации на территории южнее Дамаска и не допустит причинения вреда местным друзам со стороны сирийских властей и группировок. Об этом заявил израильский премьер Биньямин Нетаньяху.
-
2025-07-17 19:32
В Баку на церемонии, посвящённой азербайджанской прессе, наградили турецкие медиаструктуры TRT, İHA и Anadolu Ajansı — за «верную службу» в продвижении повестки Баку в Карабахской войне и внешней политике, пишет Telegram-канал «Кавказарь».
-
2025-07-17 19:31
Власти Армении предпринимают действия, направленные на то, чтобы принизить значимость и устранить государственные институты НКР, что неприемлемо. Об этом говорится в заявлении Совет по правам армян Карабаха в ответ на иск Генпрокуратуры Армении в Административный суд с целью аннулировать право собственности на представительство НК в Ереване.