Последние новости

Ավտոբուսի վթարի հետևանքով Կապանի ԲԿ տեղափոխված 23 տուժածներից 14-ը երեխաներ են

Սյունիքի մարզում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով Կապանի բժշկական կենտրոն տեղափոխված 23 տուժածները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ունեն, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Նրանցից 14-ը երեխաներ են, ունեն տարբեր կոտրվածքներ: Բոլորի առողջական վիճակն այս պահին գնահատվում է բավարար:

Տուժածներից 9-ը մեծահասակ են: Նրանցից 3-ի առողջական վիճակը գնահատվում է ծանր, մյուսներինը` բավարար:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ Սյունիքի մարզի Առաջաձոր գյուղի վարչական տարածքում, դպրոցականների տեղափոխող ավտոբուսի վթարի հետևանքով կա 1 զոհ, 23 տուժած։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ