ԱԽ քարտուղար․ Հայաստանը չի քննարկել Ադրբեջանի կազմում Արցախի ինտեգրացիայի հարց
Ադրբեջանի կազմում Արցախի ինտեգրացիայի հարց Հայաստանը չի քննարկել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում այս մասին ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն՝ անդրադառնալով այն հարցին, թե Բաքուն պնդում է, որ այդ երկխոսության օրակարգում պետք է լինի Ղարաբաղի հայերի ինտեգրացիայի հարցը, և հայտնի է՝ Ստեփանակերտը մերժում է:
«Մենք այդպիսի հարց չենք քննարկել: Բոլորն էլ հրապարակային խոսել են, որ այդ քննարկումները իրավունքների և անվտանգության մասին են, և միջազգային պայմանավորվածությունները հենց սրանք էին, և հենց այս պայմանավորվածությունները պետք է ի կատար ածվեն»,- ասել է Գրիգորյանը։
Հարցին, թե Երևանի դիրքորոշու՞մն է, որ չպետք է քննարկվի, ԱԽ քարտուղարը պատասխանել է․
«Երևանի դիրքորոշումն է, որ քննարկվի այն, ինչ պայմանավորվել ենք, այսինքն՝ իրավունքներ և անվտանգություն միջազգային մեխանիզմի շրջանակներում»։
Դիտարկմանը, թե ըստ Ադրբեջանի՝ դա կարող է և ենթադրել ինտեգրացիա, Գրիգորյանն ընդգծել է՝ եթե կանխորոշվում է վերջնարդյունքը, ապա այդ բանակցությունները դժվար են առաջ գնալու, որովհետև Լեռնային Ղարաբաղն էլ կարող է հայտարարել իր ակնկալիքների վերջնարդյունքների մասին:
«Դրա համար որպեսզի բանակցությունները տեղի ունենան, պետք է հնարավորություն ստեղծել քննարկումների մասին, և պետք է մնալ պայմանավորվածությունների շրջանակում, որովհետև մենք պայմանավորվել ենք քննարկելու անվտանգություն և իրավունքներ»,- եզրափակել է Գրիգորյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-08 09:25
Администрация президента США Дональда Трампа исключила из списка террористических организаций «Хайят Тахрир аш-Шам» (возглавляет президент Сирии Ахмед аль-Шараа).
-
2025-07-08 09:23
Суд в Баку оставил под стражей главу Sputnik Азербайджан Игоря Картавых и шеф-редактора Евгения Белоусова, сообщили в редакции Sputnik.
-
2025-07-08 09:21
Власти Иерусалима назвали площадь в честь знаменитого фотографа Элии Кахведжяна. Об этом представитель армянской общины Иерусалима Гегам Балян сообщил в соцсети X.
-
2025-07-08 09:20
США сохраняют контакты с Ираном. Об этом, как передает РИА Новости, заявила официальный представитель Белого дома Каролин Левитт.