Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՅՈՒԹՅՈՒՆԸ ԽԻՍՏ ԿԱՍԿԱԾԻ ՏԱԿ Է
Հայաստանն ու Արցախն այս ռեգիոնում գոյատևելու հնարավորությունը կվերականգնեն մեկ դեպքում, եթե փաշինյանական ռեժիմը պարզապես չլինի, նման դիտարկում է արել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
Ըստ նրա՝ Հայաստանում ու հատկապես Արցախում շատ քիչ մարդ կհանդիպի, ով ՀՀ իշխանության և, մասնավորապես, Փաշինյանի բանակցային կամ ռազմական ունակությունները բավարար կհամարի:
«Որքան էլ փաշինյանական քարոզչամեքենան փորձի ֆոն ստեղծել, թե հակադարձում է Սերժ Սարգսյանի` Փաշինյանի բանակցային գործընթացում և մարտի դաշտում իրացրած քաղաքականության խիստ քննադատությանը, ակնհայտ է, որ նույնիսկ Փաշինյանի կողմնակիցները գիտակցում են, որ իշխանությունը տապալել է և´ անվտանգային, և´ արտաքին քաղաքական գործընթացը:
Հետևանքները յուրաքանչյուրս զգում ենք մեր մաշկի վրա` Արցախի, իսկ իրականում Հայաստանի շրջափակում, քաղաքական մեկուսացում, անընդհատ խոստացվող ու Ադրբեջանին արվող զիջումներ, 44-օրյա պատերազմ, ՀՀ-ի դեմ հարձակումներ, հսկայական տարածքային և մարդկային կորուստներ, ինքնիշխանության նվազագույն մակարդակ: Թվարկվող ցանկը շարունակելի է:
Արդյո՞ք բանավեճի թեմա կա փաշինյանական իշխանության հետ՝ այլևս ոչ: Արդյո՞ք այդ մասին հասարակության հետ խոսելու, իրազեկելու խնդիր կա` միանշանակ:
Կա´, որովհետև պետք է գերիշխի այն մոտեցումը, որ այս իշխանությունը, եթե ինչ-որ հրաշքով, մեծ ցանկություն էլ ունենա, պարզապես ՀՀ անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը պաշտպանելու որևէ հնարավորություն չունի:
Ավելին, այս իշխանությունը ՀՀ-ն ու Արցախը որպես մատաղացու գառ մատուցել է իր արտաքին հովանավորներին, թուրքերին և այս պայմաններում ՀՀ գոյությունն ինքնին խիստ կասկածի տակ է:
Հայաստանն ու Արցախը, հայ ժողովուրդն այս ռեգիոնում գոյատևելու, դեռ չեմ ասում` գործոն լինելու հնարավորությունը կվերականգնեն մեկ դեպքում, եթե փաշինյանական ռեժիմը պարզապես չլինի, հակառակ դեպքում շանս պարզապես չկա», - Facebook-ում գրել է Աբրահամյանը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-17 15:28
Министр образования, науки, культуры и спорта Жанна Андреасян посетила школы сел Мердзаван и Мхчян, в которых на днях произошли скандальные инциденты. Об этом сообщает пресс-служба армянского ведомства.
-
2025-05-17 15:27
«С точки зрения комплектования Вооруженных сил и эффективного использования имеющегося потенциала нужно делать платной не возможность освобождения от армии или сокращение срока службы. Можно использовать уже существующие законодательные возможности – при внесении одной-двух поправок», – написал секретарь фракции «Честь имею» Национального Собрания Армении Тигран Абрамян на своей странице в социальной сети Facebook.
-
2025-05-17 15:26
Поэт, член Союза писателей Армении Карен Хуршудян стал Кавалером ордена «За заслуги» Франции.
-
2025-05-17 15:25
Рубен Варданян стал дедушкой, находясь в азербайджанском СИЗО, а семья лишена возможности сообщить ему радостную новость. Об этом сообщил его сын Давид в интервью GB News. Давид подчеркнул, что его дочь родилась уже после ареста Рубена.