Последние новости

«ԴԱՍԱԿԱՆՆԵՐԻՆ»՝ ԱՂԲԱՆՈ՛Ց

Երևանի ավագանու կազմում ԼՀ-ի միակ ներկայացուցիչը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում չբացառեց, որ սեպտեմբերին կայանալիք մայրաքաղաքային հերթական ընտրություններին «Լուսավոր Հայաստան»-ը կմասնակցի «Քաղաքացիական պայմանագրի» հետ դաշինքով։ Ինչը, համաձայնեք, ամենևին էլ սենսացիոն չի հնչում և նույնիսկ միանգամայն սպասելի է, եթե հաշվի առնենք, թե որքան «դասական» քաղաքական միավոր է ԼՀ-ն։ Ինչը, ըստ էության, նա ցուցադրել է վերջին հինգ տարիներին։

Այստեղ ավելի շուտ նողկանքի զգացում է առաջանում, որը լոկ խորանում է «դասական» Էդմոն Մարուքյանի հավատարիմ զինակրի «պարզաբանումներից»։ Խաժակյանի խոսքերով, ՔՊ-ի հետ համատեղ ընտրություններին մասնակցելու վերաբերյալ քննարկումներ ԼՀ-ում դեռ չեն եղել, ինքը չգիտի՝ եղել են արդյոք նման քննարկումներ ՔՊ-ում, սակայն եղել են համատեղ քննարկումներ մեկ տարվա ընթացքում կատարած համատեղ աշխատանքի բարձր արդյունավետության վերաբերյալ: Իբր, համատեղ քաղաքական ճանապարհը, համատեղ աշխատանքային փորձը հիմքեր են տալիս չբացառելու ընտրություններին համատեղ մասնակցելու հնարավորությունը։ Այսինքն ինքը միանշանակ կարող է ասել, թե ում հետ է ԼՀ-ն բացառում որևէ համագործակցությունը. այն ուժերի, որոնց համար ընտրությունները ոչ թե քաղաքական գործընթաց են, այլ սակարկության առարկա։

Ավելի լավ կլիներ, եթե ընդհանրապես ԼՀ-ն և մասնավորապես Խաժակյանը, չխոսեին սակարկման և ոչ քաղաքական գործընթացի մասին։ Քանզի սա այն ուժերից մեկն է, որոնք դասականորեն տիրապետում են առուծախի հմտություններին, ընդ որում չխորշելով բացարձակապես ոչ մի բանից, անտեսելով ոչ միայն սեփական ինքնահարգանքը, այլև մի ամբողջ ժողովրդի արժանապատվությունը։ Գուցե Խաժակյանը հույս ունի, թե մարդիկ մոռացել են՝ ինչպես 2019-ի դեկտեմբերին ԼՀ-ն «դասականորեն» ազդարարեց «Հանրապետություն» կուսակցությունից քաղաքական ամուսնալուծման մասին, որի հետ «Լույս» կոչեցյալ դաշինքով իրենք ընդգրկված էին մայրաքաղաքի ավագանիում։ Իսկ մի քանի շաբաթ անց ԼՀ-ն «փոշմանեց» Խաժակյանին հետ կանչել։ Եվ որպես շահաբաժին այդ կրկեսից, որը նրանք նախընտրում են անվանել քաղաքական գործընթաց, հանրության և ԶԼՄ-ների ողջ ուշադրությունը որոշ ժամանակ կենտրոնացրեց իր ներկայացուցչի վրա, ներբողների տպավորիչ դոզա ստանալով Խաժակյանի պատվին. մարդու և քաղաքական գործչի, որը օր ու կյանք չի տալիս Երևանի ավագանու իմքայլական խմբակցությանը։

Կամ գուցե «լուսավորիկները» կարծում են, թե մարդիկ մոռացել են, որ ԼՀ-ն միշտ, ցանկացած պարագայում ընտրել է իր «երրորդ» ճանապարհը, որն իրականում ոչ այլ ինչ է, քան սակարկություն, հաճախ՝ անդրկուլիսային։ Թե ինչպես Մարուքյանը լեգիտիմացրեց 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո լեգիտիմությունը կորցրած Փաշինյանին։ Ընտրողների մեծամասնությունն ախր դեռ չի մոռացել, որ ԼՀ-ն այդպես էլ չմիացավ խորհրդարանի պատերից դուրս ցույցերի ելած քաղաքական ու հասարակական ուժերին։ Իսկ ԼՀ խմբակցության պատգամավորները ճշտակատար հաճախում էին խորհրդարանի նիստերին, ինչ-որ բան քննարկում ու հարցեր տալիս ոչ լեգիտիմ վարչապետին։ Իրենց այդ «դասական» պահվածքը նրանք հրամցնում էին իբրև «հերոսություն՝ նայելու վարչապետի աչքերին ու հարցնելու նրան, թե երբ է հրաժարական տալու», և դա անվանում էին «ընդդիմադիր գործունեության այլընտրանքային հնարավորությունների առկայության» ցուցադրում։

Պահանջել Փաշինյանի հրաժարականը, փայտ մտցնել Հայրենիքի փրկության թափ առած շարժման անիվների արանքը, երբ դե ֆակտո իշխանությունն արդեն մերժվել էր ժողովրդի կողմից, հարցը միայն դե յուրե ձևակերպումն էր, չհամաձայնել անցումային կառավարության միասնական թեկնածուին, առաջադրել սեփական թեկնածությունը վարչապետի պաշտոնում և պնդել, թե միայն ու հենց ԼՀ-ն կարող է արդար ու լեգիտիմ ընտրություններ անցկացնել... Իսկ հետո համաձայնել հունիսյան արտահերթ ընտրություններին, ընդ որում ձևացնելով, թե տարբերություն չկա՝ կկազմակերպվեն արդյոք այդ ընտրությունները Փաշինյանի վարչապետության, թե անցումային վարչապետի օրոք. դա այնքա՜ն բնորոշ է Մարուքյանին։

Ամեն անկյունում շեփորել Փաշինյանի ստորագրած կապիտուլյացիայի մասին, պահանջել Փաշինյանի հրաժարականը՝ չտեսնելով դրա որևէ այլընտրանք, խոսել վարչապետի ու իր թիմի մշտական ստախոսության մասին և... հետո համաձայնել Փաշինյանի հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնին։ Եվ այդ պաշտոնում ջանասիրաբար կատարել այդ հանձնարարությունները, արդարացնել Բերձորի հանձնումը, ամենայն լրջությամբ հայտարարել, թե Արցախի ժողովրդի ինքնորոշման հարցը արկածախնդրություն է, և թե Արցախը երբեք անկախ չի եղել... Ի՞նչ է սա. քաղաքական գործընթացների, թե՞ սակարկությունների արդյունք, որոնց մասին խոսում է ԼՀ առաջնորդի զինակիր Դավիթ Խաժակյանը։ Պատասխանն ակնհայտ է։ Իսկ դա նշանակում է, որ ԼՀ-ն նույնիսկ ինքն իրենով ու միայնակ չպետք է մասնակցի որևէ ընտրությունների։ Ասենք, ՔՊ-ի հետ դաշինքը հենց իր տեղն է... քաղաքական աղբանոցում։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • «АВТОРИТЕТ» ИЗ-ПОД ПАЛКИ: УК В ПОМОЩЬ
    2023-07-12 10:57

    Несколько депутатов правящей фракции запустили в обращение проект изменений в Регламент НС, которым намерены обязать являться в парламентскую следственную комиссию всех, кого приглашает следственная комиссия НС «на дачу показаний».

  • НЕ ГОВОРИТЕ, ЧТО ВАС НЕ ПРЕДУПРЕЖДАЛИ
    2023-05-12 10:20

    Размещение азербайджанских вооруженных формирований по соседству с селами Гегаркуникского марза Армении, в том числе на суверенной территории Армении, является преступным, это грубо нарушает жизнь и безопасность людей, нарушают нормальную жизнь, написал в соцсетях основатель «Центра права и справедливости Татоян», бывший защитник прав человека РА Арман Татоян. Примечательно, что в своей речи на заседании правительства Пашинян даже не вспомнил об этом: о том, что уже ровно два года как азербайджанские вооруженные силы вторглись на суверенную территорию РА в Гегаркунике и Сюнике и с попустительства армянской власти неплохо себя здесь чувствуют…

  • НАЗНАЧЕНИЯ ВИНОВНЫХ ПРОДОЛЖАТСЯ
    2023-05-03 13:46

    Депкорпус в третий раз продлил срок действия парламентской следственной комиссии по расследованию обстоятельств 44-дневной войны 2020 года – еще на 6 месяцев. Впрочем, депкорпус – сильно сказано, решение было принято одними лишь голосами фракции власти, оппозиция высказалась против, хоть председатель этой комиссии Андраник Кочарян и на сей раз попытался всеми правдами и неправдами завлечь оппозиционеров на работу в следственной комиссии.

  • «КЛАССИКОВ» – НА ПОМОЙКУ!
    2023-03-13 10:49

    Единственный представитель СА в совете  старейшин Еревана в беседе с «Жоховурд» не исключил, что на предстоящие в сентябре очередные столичные выборы «Светлая Армения» пойдет в блоке с «Гражданским договором». Что, согласитесь, звучит отнюдь не сенсационно и даже вполне ожидаемо, учитывая, насколько «классической» политической единицей является СА. Что, собственно, она и демонстрировала все последние пять лет.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ