Պուտին․ Արտասահմանյան երկրները ԽՍՀՄ փլուզումից հետո սկսել են ճնշում գործադրել Ռուսաստանի վրա
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տեսակետ է հայտնել, որ Խորհրդային Միության փլուզումից հետո արտասահմանյան երկրները սկսել են ճնշում գործադրել Ռուսաստանի վրա, հաղորդում է «Московский комсомолец»-ը։
Ուլան Ուդեում ավիացիոն գործարան կատարած այցի ընթացքում Պուտինը հայտարարել է, որ ԽՍՀՄ փլուզումից հետո Ռուսաստանի ներսում սկսել են ստեղծել «հինգերորդ շարասյուն»։
Պուտինի խոսքով՝ Ռուսաստան են ուղարկվել նաև միջազգային ահաբեկիչների խմբեր, որոնք գործում են երկրի տարբեր շրջաններում և առաջին հերթին՝ Հյուսիսային Կովկասում։
ՌԴ նախագահը նաև հայտարարել է, որ երկիրը բազմիցս բարձրացրել է իր տնտեսական ինքնիշխանությունը։
Պուտինի խոսքով՝ Ռուսաստանը վերջին մեկ տարվա ընթացքում գտնվում է կարևոր զարգացման փուլում, և տնտեսական ինքնիշխանության բարձրացումը 2022 թվականի կարևորագույն արդյունքն է:
«Հակառակորդը հույս ուներ, որ մենք կկործանվենք երկու-երեք շաբաթից կամ մեկ ամսից, տասնյակ հազարավոր մարդիկ դուրս կգան փողոց, կբողոքեն, դա տեղի չունեցավ։ Պարզվեց, որ Ռուսաստանի կայունության հիմքերը շատ ավելի ամուր են»,-ասել է Պուտինը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-01 16:02
Семь человек задержаны в Баку после обысков в редакции Sputnik Азербайджан, из них двое арестованы, сообщает МВД этой страны.
-
2025-07-01 15:57
Власти Армении намеренно устроили массовые отключения света в Ереване, чтобы переложить вину на компанию "Электросети Армении". Об этом в парламенте заявил депутат от блока "Айастан" Гегам Манукян.
-
2025-07-01 15:55
Племянник бизнесмена Самвела Карапетяна, Нарек Карапетян, написал на своей странице в Facebook:
-
2025-07-01 15:52
Армянский народ должен проявить высокое национальное и духовное самосознание для освобождения армянских пленных, удерживаемых в Баку. Об этом заявил глава Арцахской епархии ААЦ епископ Вртанес Абрамян на службе в Эчмиадзине.