Գարեգին Բ-ն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի նորանշանակ դեսպանին
ՀՀ-ում Վրաստանի Հանրպապետության արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեն Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին հավաստիացրել է, որ ջանքեր կգործադրի հայ-վրացական կապերի առավել զորացման գործում։ Ինչպես հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը, դեսպանն այդ մասին ասել է երեկ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում կայացած հանդիպման ժամաննակ։
Կաթողիկոսն ընդգծել է, որ երկու ժողովուրդների դարավոր բարեկամության հիմքում նաև քրիստոնեական արժեքներն են, որոնց շնորհիվ հայ և վրաց ժողովուրդները պահպանել են իրենց գոյությունն ու ինքնությունը։ Նա վստահություն է հայտնել, որ եղբայրական ժողովուրդներն իրենց լավատեսական ոգու և զորեղ հավատքի միջոցով կհաղթահարեն առկա մարտահրավերներն ու փորձությունները։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Վրաստանի հայ համայնքի կարևոր ներդրմանը երկրի առաջընթացին:
Զրույցի ընթացքում դեսպանը կարևորել է նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատումը:
Հիշեցնենք` Շարվաշիձեն դեսպան է նշանակվել այս տարվա հունվարին։ Վրաստանի դեսպանի պաշտոնը մեկուկես տարի թափուր էր։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-17 19:37
Член Верховного органа АРФ "Дашнакцутюн", депутат парламентской фракции "Армения" Гегам Манукян обратился в прокуратуру с заявлением о преступлении. Об этом депутат сообщил в интервью Sputnik Армения.
-
2025-07-17 19:36
Израиль продолжит политику демилитаризации на территории южнее Дамаска и не допустит причинения вреда местным друзам со стороны сирийских властей и группировок. Об этом заявил израильский премьер Биньямин Нетаньяху.
-
2025-07-17 19:32
В Баку на церемонии, посвящённой азербайджанской прессе, наградили турецкие медиаструктуры TRT, İHA и Anadolu Ajansı — за «верную службу» в продвижении повестки Баку в Карабахской войне и внешней политике, пишет Telegram-канал «Кавказарь».
-
2025-07-17 19:31
Власти Армении предпринимают действия, направленные на то, чтобы принизить значимость и устранить государственные институты НКР, что неприемлемо. Об этом говорится в заявлении Совет по правам армян Карабаха в ответ на иск Генпрокуратуры Армении в Административный суд с целью аннулировать право собственности на представительство НК в Ереване.