ՀԱՊԿ-ին այլընտրանքը Հայաստանի համար ո՞րն է. Պապիկյանը չպատասխանեց այս հարցին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մի կողմից մենք շարունակել ենք ՀԱՊԿ-ի հետ կապված ինչ-որ քայլեր, գործողություններ անել, պայմանագրեր կնքել, մյուս կողմից երեկ Փաշինյանի ասուլիսում հնչեց տեսակետ, որ ՀԱՊԿ-ը հեռանում է Հայաստանից: Այս մասին այսօր՝ մարտի 15-ին, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը: Դա հարց ուղղեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին. «Պաշտպանության նախարարը կիսո՞ւմ է այս տեսակետը, եթե ոչ, բա էդքան պայմանագրերը ինչի՞ համար ենք կնքում: ՀԱՊԿ-ի այլընտրանքն այսօր Հայաստանի համար ո՞րն է»:
Ի պատասխան Պապիկյանն ասաց. « Ես չեմ ուզում մտնել քննարկման մեջ, թե որն է ՀԱՊԿ-ի այլընտրանքը, որովհետև եթե հղում եք անում վարչապետի ասուլիսին, նա հնչեցրել է, որ Հայաստանը ոչ մի տեղից դուրս չի գալիս, եթե դուրս եկողները կան, Հայաստանից են դուրս գալիս: Բայց նաև դրանով մենք մտահոգ ենք, ՊՆ-ն և ՊՆ նախարարն էլ իրականացնում են այն գործունեությունը, որով պետք է առաջնորդվենք մեր միջազգային պարտավորությունների համաձայն: Այսինքն եթե մենք այսօր ընթացիկ աշխատանք։ ունենք, պարտավոր ենք դա կատարել և կատարում ենք հավուր պատշաճի: Եթե ստորագրվել են փաստաթղթեր, կատարվել են աշխատանքներ, բնականաբար, կատարողականի շրջանակներում պաշտպանության նախարարը պարտավոր է զեկուցել, որը ես անում եմ»:
Հարցին անդրադարձավ նաև հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ նշելով. «Եթե ինչ-որ մեկը գնում է, ո՞վ է մնում, մնում ենք մենք, մեր զինված ուժերը, մեր ուժային համակարգը»:
Գեղամ Նազարյանն էլ նկատեց. «Ցանկությունս է, որ ՀՀ կառավարությունն ու ՊՆ-ն ավելի լրջախոհ լինի այս հարցերում, որովհետև սա վերաբերում է Հայաստանի պաշտպանությանն ու անվտանգությանը»:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-12 21:19
Член Совета по защите прав арцахцев Артак Мкртчян объявил сидячую забастовку на Площади Свободы.
-
2025-07-12 21:08
Пятидесятиметровый флаг Арцаха развернули перед началом митинга на площади Свободы в центре Еревана.
-
2025-07-12 21:05
Совет по защите прав арцахцев провёл акцию на площади Свободы в Ереване, требуя от властей Армении комплексных решений проблем перемещенных из Нагорного Карабаха граждан. Один из членов Совета, Апрес Маргарян, заявил, что правительство ограничилось мерами косметического характера и не ответило на ключевые запросы.
-
2025-07-12 21:01
Часть азербайджанских рейсов Баку — Нахчыван переведена на новый маршрут полетов через воздушное пространство Армении, сообщают азербайджанские СМИ. Отмечается, что теперь они «преодолевают на 100 км армянского неба меньше, чем раньше».