Առևանգել են «Aravot.am»-ի յութուբյան ալիքը և ջնջել բոլոր տեսանյութերը
«Առավոտ» օրաթերթի առցանց տարբերակի խմբագիր Աննա Իսրայելյանը հայտնում է, որ առևանգել են «Aravot.am»-ի յութուբյան ալիքը և ջնջել բոլոր տեսանյութերը։
Նա, մասնավորապես, գրել է.
««Առավոտն» այսօր հրապարակել էր հետևյալ անոնսը․ Մեր օրեր-#Հարստացածհեղափոխականները
Ինչպե՞ս և որքա՞ն հարստացան հեղափոխական պաշտոնյաները պատերազմող երկրում, պատերազմի տարում:
Ովքե՞ր են մեր օրերի «Չախչախ թագավորները»:
Դիտեք վաղը` 21։00-ին:
Եվ այսօր ժամը 19.46-ից սկսած՝ մենք կորցրինք մեր յութուբյան էջի նկատմամբ հասանելիությունը։ Մինչ կհաջողվի կամ չի հաջողվի վերականգնել այն՝ նախապես հայտարարում ենք, որ այս պահից ինչ կհայտնվի մեր յութուբյան էջում՝ «Առավոտի» հետ կապ չունի։
Հավելում․ Այս պահին մեր ալիքի անունը փոխել են, ու հերթով ջնջում են տեսանյութերը։ Ի դեպ, դեռևս «հրաշքով» պահպանված են ՔՊ–ականների տեսանյութերը։
Եվս մի հավելում՝ ջնջեցին անխտիր բոլոր տեսանյութերը»։
Panorama.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-12 21:19
Член Совета по защите прав арцахцев Артак Мкртчян объявил сидячую забастовку на Площади Свободы.
-
2025-07-12 21:08
Пятидесятиметровый флаг Арцаха развернули перед началом митинга на площади Свободы в центре Еревана.
-
2025-07-12 21:05
Совет по защите прав арцахцев провёл акцию на площади Свободы в Ереване, требуя от властей Армении комплексных решений проблем перемещенных из Нагорного Карабаха граждан. Один из членов Совета, Апрес Маргарян, заявил, что правительство ограничилось мерами косметического характера и не ответило на ключевые запросы.
-
2025-07-12 21:01
Часть азербайджанских рейсов Баку — Нахчыван переведена на новый маршрут полетов через воздушное пространство Армении, сообщают азербайджанские СМИ. Отмечается, что теперь они «преодолевают на 100 км армянского неба меньше, чем раньше».