Последние новости

Բրյուսովի անվան համալսարանի ուսանողները դասադուլ են անում

Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողներն այս պահին բուհի դիմաց դասադուլ են անում նրանք դեմ են ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Գյուրջինյանի նշանակմանը։

«Մենք ոչ մեկի հանդեպ անձնական խնդիր չունենք, պարզապես չենք ուզում, որ որևէ մեկը ապօրինի գա ռեկտոր»,– ասաց ուսանողներից մեկը։

Նրանք հայտարարեցին՝ թույլ չեն տալու, որ Դավիթ Գյուրջինյանը մտնի համալսարան։

Ավելի վաղ հայտնել էինք, որ բանասիրական գիտությունների թեկնածու, լեզվաբան Դավիթ Գյուրջինյանը նշանակվել է ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար։

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ