Ասադ․ Սիրիան ճանաչում է Ռուսաստանի նոր սահմանները՝ նրան միացած տարածքներով
Դամասկոսը ճանաչում է Ռուսաստանի նոր սահմանները՝ հանրաքվեի արդյունքներով նրան միացած տարածքներով՝ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությամբ, Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությամբ, Խերսոնի և Զապորոժիեի մարզերով, «ՌԻԱ Նովոստի»-ի հարցազրույցում ասել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը։
«Իհարկե։ Ես ասում եմ, որ դրանք ռուսական տարածքներ են, և եթե անգամ պատերազմը չլիներ, դրանք պատմական ռուսական տարածքներ են»,- ասել է Սիրիայի նախագահը՝ պատասխանելով ռուսական նոր սահմանների ճանաչման մասին հարցին։
Սիրիան, հիշեցրել է Ասադը, այդ շրջանները ճանաչել էր դեռևս մինչև դրանց Ռուսաստանին միանալը։
«Այդ հարցը մեզ համար պարզ է ամենասկզբից, և մենք չենք տատանվի մեր դիրքորոշման մեջ։ Սիրիայի դիրքորոշումը հստակ է և, միաժամանակ, վճռական, մենք համոզված ենք այդ հարցում, ոչ միայն հանուն Ռուսաստանի հետ բարեկամության, այլև որովհետև այդ տարածքները Ռուսաստանի տարածքներն են»,- ասել է Սիրիայի նախագահը։
Այս դիրքորոշումը, պետության ղեկավարի խոսքով, հիմնված է պատմական փաստերի վրա։
«Դրանք Ուկրաինային են հանձնվել, գուցե, մոտ 100 տարի առաջ, ես կարծում եմ, որ (Վլադիմիր) Լենինի ժամանակներում։ Դրանցում ապրում են ռուս քաղաքացիներ, և փաստերը տեղերում վկայում են այն մասին, որ դա ռուսական հող է։ Մենք համոզված ենք մեր դիրքորոշման մեջ»,- ասել է Ասադը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-04 19:45
Французский город Арнувиль в регионе Иль-де-Франс принял резолюцию, в которой осудил несправедливое выдворение Международного комитета Красного Креста (МККК) из Азербайджана. Об этом сообщает libertas.
-
2025-07-04 19:43
Главу азербайджанской диаспоры Подмосковья Эльшана Ибрагимова лишили гражданства России. Об этом он сообщил изданию оху.аз, отметив, что через несколько дней приедет в Азербайджан и даст комментарий.
-
2025-07-04 19:36
Да, нет, ничего не вырезано и не вставлено, как можно сомневаться в порядочности сотрудников правоохранителей? Об этом написал на своей странице в Facebook адвокат Ованес Худоян, обнародовавший также несмонтированный вариант бесед архиепископа Баграта Галстаняна и других арестованных лиц.
-
2025-07-04 19:34
Членов АРФ "Дашнакцутюн" вызывают в полицию с целью отговорить от участия в митинге в защиту арестованного бизнесмена Самвела Карапетяна, который в эти минуты начинается в центре Еревана.