Последние новости

Երևան է ժամանել ՀՀ-ՌԴ միջխորհրդարանական հանձնաժողովի ռուսաստանյան պատվիրակությունը

Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի պատվիրակությունը` ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ, միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Յուրի Վորոբյովի գլխավորությամբ: Տեղեկությունը հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։

ՌԴ պատվիրակությունը Երևան է ժամանել ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 36-րդ նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով։

«Զվարթնոց» օդանավակայանում հյուրերին դիմավորել են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հակոբ Արշակյանը, ԱԺ պատգամավորներ Բաբկեն Թունյանը և Ալեքսեյ Սանդիկովը:

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ