«Рыбарь»․ Վարդենիսի ուղղությամբ ադրբեջանական տեխնիկա է շարժվում
Օրերս ցանցում Հայաստանի հետ սահմանի ուղղությամբ Գյանջայի շրջանում ադրբեջանական տեխնիկայի շարասյան շարժը ցուցադրող կադրեր են հայտնվել, այս մասին գրում է «Рыбарь» Telegram-ալիքը։
«Մեր թիմը որոշել է նկարահանման ճշգրիտ վայրը. ավտոշարասյունը Խասաբաղի կողմից E60 մայրուղով շարժվում է դեպի հարավ-արևմուտք՝ Գոյգյոլ շրջան:
Կոորդինատներ՝ 40.66786731644751, 46.46127777310265։
Քարավանը՝ հավանաբար անձնակազմով կամ ռազմական բեռներով, շարժվում է դեպի Հայաստանի սահման՝ Վարդենիսի ուղղությամբ։ Երկու օր առաջ գրել էինք, որ Ադրբեջանի իշխանությունները սադրանք են ծրագրում կոնկրետ այս հատվածում։
Վերջին շրջանում ավելացել են ադրբեջանական Telegram-ալիքներից ռազմատենչ հայտարարությունները։ Որոշ հրապարակումներ են եղել Ադրբեջանի քարտեզով, ներառյալ Հայաստանի Սյունիքի մարզի ներկայիս տարածքը։
Իսկ երեկ՝ մահմեդական օրացույցով Նոր տարվա նախաշեմին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նշել է, որ խաղաղություն հաստատելու համար Հայաստանին անհրաժեշտ է ընդունել Ադրբեջանի իշխանությունների պայմանները։
Միաժամանակ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին կից իրանական լրատվամիջոցներն ու ալիքները հերթական անգամ նշել են, որ ղարաբաղյան հարցը ուժային ճանապարհով լուծելու փորձը կառաջացնի Իրանի անհապաղ արձագանքը։
Այս պահին Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը թեժանում է, և զինված հակամարտության վերսկսման նախադրյալներն ավելի ու ավելի շատ են։ Կոլեկտիվ Արևմուտքին ձեռնտու է Անդրկովկասում էսկալացիան՝ Ուկրաինայի զինված ուժերի առաջիկա հարձակման ֆոնին Ռուսաստանի հարավային սահմաններում երկրորդ ճակատ բացելու համար»,- գրում է «Рыбарь»-ը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-16 19:49
На сегодняшней пресс-конференции Никол Пашинян сравнил идею предоставления контроля над коридором, проходящим через суверенную территорию Армении, с передачей третьей стороне на аутсорсинг национальной инфраструктуры, такой как аэропорт, железные дороги или почтовые службы. Эта аналогия абсурдна, вводит в заблуждение и опасна. Об этом заявил экс-глава МИД Армении Вардан Осканян.
-
2025-07-16 19:41
Всеармянский совет по сохранению Армянской Церкви решительно осуждает антицерковную, оскорбительную риторику, вновь продемонстрированную премьер-министром РА Николом Пашиняном на пресс-конференции 16 июля.
-
2025-07-16 19:38
Представители Арцаха намерены бороться за здание представительства, которое прокуратура намерена отобрать. Об этом сообщил карабахский адвокат Роман Ерицян.
-
2025-07-16 19:37
США обеспокоены столкновениями между этническими группами в Сирии, приведшими к военному вмешательству Израиля, и надеются на нормализацию ситуации, заявил госсекретарь Марко Рубио.