Արսեն ՂՈՒԿԱՍՅԱՆ․ ԵՍ ՁԵԶ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՄ՝ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԴՈՒՔ ԻՆՁ ՉԵՔ ԿԱՐՈՂ ԼՌԵՑՆԵԼ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Քննչական կոմիտեն 2.5 տարի անգործության է մատնված, չի հետաքրքրվել անհետ կորած տղաների ճակատագրով: Այս մասին ֆեյսբուքյան տեսաուղերձով ասել է 44-օրյա պատերազմում եղբորն ու եղբոր որդուն կորցրած Արսեն Ղուկասյանը:
«Դիմում եմ դատախազություն որ անգործություն ցուցաբերած մարդկանց պատժեն, սակայն պատասխան եմ ստանում, որ բազմաթիվ անհետ կորածների վերաբերյալ գործողություներ են արվել, բայց այսօր մենք 270 անհետ կորած ունենք, որևէ մեկի վերաբերյալ ոչ մի բան արված չի: Հաջորդ դիմումը ներկայացնում եմ ԱԱԾ ղեկավար պարոն Աբազյանին և խնդրում եմ, որ հանդիպում կազմակերպի ծնողների , Արգիշտի Քյարամյանի և Աննա Վարդապետյանի ներկայությամբ, որ մենք հարցեր տանք, որ այդ մարդիկ, որոնք կարող են ինչ որ որոշումներ կայացնել, ներկա լինեն: Դրանից հետո քննիչ Էդգար Ալեքսանյանը, որն ըստ իրեն անկողմնակալ քննություն է անում, երեկ ինձ ևս մեկ հոդված ներկայացրեց, որը 5-10 տարի է պատիժ սահմանում և առաջադրվում է զորամաս անօրինական ներխուժման համար: Կամ Վահանյան Իշխանի, կամ Արգիշտի Քյարամյանի ուղղորդմամբ այսօր սուտ ցուցմունքներ են տալիս, երևի Արգիշտի Քյարամյանն է հրահանգել, որ ինչ ուզում եք արեք, Արսեն Ղուկասյանին լռեցրեք, քանի որ ինքն արդեն շատ է քչփորում»,-ասաց նա:
Ղուկասյանի խոսքով՝ այս շինծու քրեական գործերով չի հաջողվի իրենց լռեցնել:
«Ես ձեզ հայտարարում եմ՝ դուք ինձ չեք կարող լռեցնել, ինձ կարող եք լռեցնել միայն մի տարբերակով, ֆիզիկապես ոչնչացնելու տարբերակով, այլ ճանապարհ դուք չունեք: Ձեր կողմից մենք տեսել ենք լրիվ անտարբերություն մեր երեխեքի ճակատագրի հարցում, 2.5 տարի որևէ քայլ չեք արել, որ մեր երեխաներին գտնեք: Ես ձեզ կոչ եմ անում՝ մի բերեք հասցրեք նրան, որ ծնողներին սարքեք հանցագործ»,-ասաց նա:
Ղուկասյանը նշեց, որ մինչև հիմա անհետ կորածներից որևէ մեկի հարազատը չի ճանաչվել իրավահաջորդ:
Նշենք, որ Արսեն Ղուկասյանի եղբայրը զոհվել է 44-օրյա պատերազմում, իսկ եղբոր որդին անհետ կորած է համարվում:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-17 15:28
Министр образования, науки, культуры и спорта Жанна Андреасян посетила школы сел Мердзаван и Мхчян, в которых на днях произошли скандальные инциденты. Об этом сообщает пресс-служба армянского ведомства.
-
2025-05-17 15:27
«С точки зрения комплектования Вооруженных сил и эффективного использования имеющегося потенциала нужно делать платной не возможность освобождения от армии или сокращение срока службы. Можно использовать уже существующие законодательные возможности – при внесении одной-двух поправок», – написал секретарь фракции «Честь имею» Национального Собрания Армении Тигран Абрамян на своей странице в социальной сети Facebook.
-
2025-05-17 15:26
Поэт, член Союза писателей Армении Карен Хуршудян стал Кавалером ордена «За заслуги» Франции.
-
2025-05-17 15:25
Рубен Варданян стал дедушкой, находясь в азербайджанском СИЗО, а семья лишена возможности сообщить ему радостную новость. Об этом сообщил его сын Давид в интервью GB News. Давид подчеркнул, что его дочь родилась уже после ареста Рубена.