Վաճառվել է ոչ թե զորամաս, այլ ՊՆ-ին ամրակցված տարածք. փաստաբանը ներկայացնում է մանրամասներ
Հանրությանը ներկայացնել, թե 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը իր պաշտոնավարման ընթացքում գնել է զորամասի տարածք, հանձնել 3-րդ անձի, հետո էլ գրավադրել այդ տարածքը բանկում` հայկական բանակի իրական գեներալներից մեկի բարի համբավը պախարակելու միտում ունի։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց փաստաբան Միհրան Պողոսյան։
«Ես բերել եմ Էդգար Արշակյանի (ըստ մեղադրանքի` հետագայում գույքը վաճառվել է նրան - խմբ.) անվամբ սեփականության վկայականի պատճեն, որտեղ տրված են շենք- շինությունների նկարագրությունները։ Հստակ երևում է, որ այստեղ որևէ զորանոց չկա»,– նշեց նա։
Ըստ փաստաբանի, գլխավոր դատախազը ԱԺ–ում վաճառված տարածքը անվանել է զորամաս գործին հնչեղություն տալու համար, քանի որ հանրությունը այլ կերպ է ընկալում երբ ասում են զորամաս է վաճառվել և բոլորովին այլ կերպ է ընդունում, երբ ասում են ՊՆ–ին ամրակցված տարածք է վաճառվել։
«Սա եղել է ՊՆ–ին ամրակցված տարածք, որը ՊՆ –ն որոշել է վաճառել։ Ավելին` դա անթույլատրելի արարք կամ գործարք չէ։ Վերջին 5 տարում վաճառվել է ՊՆ –ի ամրակացված տարածքներից 71 միավոր, ու ոչ մեկի մասին խոսք անգամ չի ասվել»,– հավելեց փաստաբանը։
Փաստաբանը պնդում է, որ ներկա իշխանությունը գենետիկ անհանդուրժողականություն ունի իր կարծիքին չհամաձայնող, որոշումներին ընդդիմացող անձանց նկատմամբ, հենց այդ է այս գործի հարուցման պատճառը։ «Ասում են, թե բացառված է, որ Հայաստանում գործ «կարեն» ինչ որ մեկի վրա, բայց փաստ է, որ Էդգար Արշակյանին պատկանող հողամասը տարել, գցել են Գրիգորի Խաչատուրովի գրպանը։ Գործ «կարելը» պոզով-պոչով չի լինում», - հայտարարեց Միհրան Պողոսյանը։
Նրա կարծիքով, Գրիգորի Խաչատուրովի վերաբերյալ այս պայմաններում նորմալ իրավական երկրում չէր կարող իրականացվել քրեական հետապնդում։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-22 13:53
Оказывается, сразу после вчерашнего выступления Алиева офис мусульман Кавказа созвал заседание Совета старейшин, в котором приняли участие председатель офиса мусульман Кавказа Аллахшукюр Пашазаде, члены Совета старейшин, представители Государственного комитета по работе с религиозными объединениями и депутаты. А во время заседания Пашазаде заявил, что «армянская церковь представляет большую угрозу для всех соседних с Арменией региональных стран...».
-
2025-05-22 13:50
После интервью второго президента Армении Роберта Кочаряна парламентская фракция правящей партии «Гражданский договор» получила указание перейти в «наступление» и «прикончить» Кочаряна с его семьей. Об этом пишет газета «Грапарак», развивая тему.
-
2025-05-22 13:47
На вчерашней пресс-конференции Ереване министру иностранных дел Росси Сергей Лаврову был задан весьма провокационный вопрос следующего содержания: в 2022 году Азербайджан совершил нападение на суверенную территорию Армении, в частности на город Джермух. Почему со стороны Российской Федерации на это не было соответствующей реакции?
-
2025-05-22 13:44
20-21 мая по приглашению Министра иностранных дел Республики Армения А.С.Мирзояна Ереван с рабочим визитом посетил Министр иностранных дел Российской Федерации Сергей Лавров. Об этом говорится в заявлении МИД России.