«Ավրորայի լուսաբացը» ֆիլմը Ժնևի կինոփառատոնում և ֆորումում արժանացել է գլխավոր մրցանակի
Ռեժիսոր Իննա Սահակյանի «Ավրորայի լուսաբացը» վավերագրական-անիմացիոն ֆիլմը Ժնևի Մարդու իրավունքների միջազգային կինոփառատոնում և ֆորումում (FIFDH) արժանացել է գլխավոր մրցանակի։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Հայաստանի ազգային կիոնկենտրոնը:
Ռեժիսորը նշում է, որ այն յուրահատուկ մրցանակ է՝ կինոյին և մարդու իրավունքներին նվիրված փառատոնում: «Ավրորան պայքարում էր իր ներսում մարդկությունը կենդանի պահելու համար՝ մեղմելով իր ցավը էկրանին, և դա նշանակում է, որ նրա առաքելությունը դեռ շարունակվում է և երբեք չի մոռացվի։ Ավրորան, վերապրելով իր ցավը էկրանին, պայքարում էր մարդկանց իրավունքների համար: Այս մրցանակը վկայում է, որ նրա առաքելությունը շարունակվում է: Հավերժ հիշատակ»,-ասում է Սահակյանը:
Ֆիլմը ներկայացնում է Ավրորա Մարդիգանյանի՝ Հայոց ցեղասպանությունը վերապրելուց մինչև հոլիվուդյան աստղ դառնալու ոդիսականը։ Հոլիվուդյան համր ֆիլմում վերամարմնավորելով ինքն իրեն՝ դեռատի աղջիկը կրկին վերապրում է Հայոց ցեղասպանության սարսափները՝ նպատակ ունենալով աշխարհին պատմել հայկական Եղեռնի մասին։ Ֆիլմն ստեղծվել է «Զորյան» ինստիտուտի գիտական աջակցությամբ և ինստիտուտի՝ Հայոց ցեղասպանության բանավոր պատմության արխիվի հիման վրա։
Այն հայ-գերմանա-լիտվական համատեղ արտադրության կինոնախագիծ է (արտադրող ընկերություններ՝ «Բարս մեդիա», «Gebrueder Beetz Filmproduktion», «Artbox Laisvalaikio Klubas»): Ռեժիսոր և սցենարիստ՝ Իննա Սահակյան, պրոդյուսերներ՝ Վարդան Հովհաննիսյան, Քրիստիան Բից, Յուստե Միխայլինայտե։
ՀՀ ԿԳՄՍ նախարարության Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից ֆիլմը ստացել է մասնակի պետական ֆինանսական աջակցություն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-23 19:56
Главы патриархатов и предводители церквей Иерусалима решительно осудили теракт в православной церкви Св. Ильи в Дамаске, выразили поддержку верующим, подтвердили солидарность с патриархом Антиохийским Иоанном X (храм принадлежит указанному патриархату).
-
2025-06-23 19:54
Армения и Грузия договорились о правилах транзита армянского коньяка через территорию Грузии в третьи страны. Об этом сообщил в соцсети министр экономики Армении Геворк Папоян по итогам визита армянской делегации в Тбилиси.
-
2025-06-23 19:52
Решением премьер-министра Никола Пашиняна от 23 июня Ваан Акопян освобожден от должности таможенного атташе посольства Республики Армения в Российской Федерации.
-
2025-06-23 19:51
Высший судебный совет (ВСС) отклонил ходатайство министра юстиции Србуи Галян о привлечении к дисциплинарной ответственности трёх судей. Об этом сообщает пресс-служба ВСС.