Լավրով․ Եռակողմ հայտարարությունը պետք է կատարել առանց իմպրովիզացիաների
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության կետերը պետք է կատարել առանց իմպրովիզացիաների։ Մոսկվայում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը` մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը։
«Եթե խոսենք «ավարտվել է օկուպացիան, որը տևել է մի քանի տասնյակ տարի» և «սկսվել է ագրեսիան» խոսույթներով, ապա մենք ոչ մի խնդիր չենք լուծի։ Պետք է միշտ փնտրել կողմերի հաշտեցման ուղիներ, շահերի հավասարակշռություն։ Հենց այդպես վարվեց Ռուսաստանը՝ որպես Հայաստանի դաշնակից, որպես Ադրբեջանի ռազմավարական գործընկեր, երբ 2020 թվականին դադարեցրեց ռազմական գործողությունները»,–ասաց Լավրովը։
Նրա խոսքով՝ բոլորին է հայտնի, որ հնարավորություն կար ավելի շուտ հասնելու հրադադարի, քան ի վերջո տեղի ունեցավ։
Միաժամանակ նա նշեց, որ Ռուսաստանը կողմ է, որպեսզի խստորեն և ամբողջ ծավալով` առանց որևէ իմպրովիզացիայի, կատարվեն բոլոր եռակողմ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել երեք երկրների ղեկավարների միջև:
«Խոսքը նախ այն պայմանավորվածությունների մասին է, որոնք ստորագրվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը։ Լաչինի միջանցքի խնդիրը պետք է դիտարկել բացառապես այդ համատեքստում։ Եվ միայն առանց բացառության բոլոր դրույթների ամբողջական կատարումը, որոնք վերաբերում էին Լաչինի միջանցքին, կարող է լուծել ստեղծված իրավիճակը»,– նշեց Լավրովը։
Նրա խոսքով` հենց դրանով էլ զբաղված են Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահները։
Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։
Գրեթե 4 ժամ տևած բանակցությունների արդյունքում ընդունվեց եռակողմ հայտարարություն, որը հիմնականում վերաբերում էր 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ կետի իրագործմանը։
Եռակողմ նոր հայտարարության մեջ նշվում է, որ 3 երկրների փոխվարչապետների համանախագահությամբ ստեղծվում է աշխատանքային խումբ։
Հանդիպման արդյունքների հիման վրա կկազմվի 9-րդ կետի կիրառումից բխող աշխատանքների հիմնական ուղղությունների ցանկը՝ որպես գերակայություններ ընդունելով երկաթուղային և ճանապարհային հաղորդակցությունները, ինչպես նաև կսահմանի Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև համաձայնեցված այլ ուղղություններ:
Ըստ այդ կետի` ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։ Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ Տրանսպորտային այս կապը հսկում է ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայությունը։ Կողմերի համաձայնությամբ կառուցվելու է տրանսպորտային ուղի՝ Նախիջևանն ու Ադրբեջանի արևմտյան շրջանները իրար կապելու համար։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-03 17:33
Переговоры в Дубае? Мир или очередной самообман? Подобными вопросами на своей странице в Facebook задается член экс-правящей Республиканской партии Артак Закарян, комментируя сообщения о предстоящей в конце июля встрече Пашиняна и Алиева.
-
2025-07-03 17:31
Армения и Азербайджан долго враждовали, но в итоге нельзя исключать очевидного: как бы они не хотели, они были соседями, они ими и останутся. Никто не может изменить этого — такова их судьба, заявил Alpha News депутат ПАСЕ от Австрии Стефан Шеннах, говоря об предусловиях, которые выдвинул Баку для достижения мирного соглашения.
-
2025-07-03 17:30
Федеральный суд США приостановил реализацию одного из первых указов Дональда Трампа, направленного на ужесточение миграционной политики. Речь идет о подписанном в день инаугурации документе, которым президент запрещал просить убежище тем, кто пересекает границу с Мексикой. Судья Рэндольф Мосс постановил, что «президент превысил свои полномочия».
-
2025-07-03 17:27
Этот процесс Москве не удастся остановить никаким давлением, никакими запугиваниями и так далее. Об этом заявил экс-руководитель администрации президента Азербайджана Эльдар Намазов, передают местные СМИ.