Լավրովը ԼՂ հարցում Արևմուտքի գործողությունները «դիվանագիտական ռեյդերություն» է անվանում
ԱՄՆ-ն և ԵՄ-ն բացահայտորեն ցանկանում են վարկաբեկել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում ռուսական կողմի միջնորդական ջանքերը: Մոսկվայում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Նա կրկին վկայակոչեց եռակողմ հայտարարության դրույթների կատարման անհրաժեշտությունը։
«Նրանք մեծ հաշվով զբաղվում են նրանով, ինչը ես կանվանեի «դիվանագիտական ռեյդերություն։ Նրանք փորձում են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածություններն իրենց հարմարեցնել, փորձում են իրենց կուրատորությունը պարտադրել այդ ամբողջ աշխատանքին՝ ուղղակիորեն խաթարելով այդ փաստաթղթերի առանցքային սկզբունքները, որոնք ենթադրում են Մոսկվայի ակտիվ մասնակցությունը և՛ տնտեսական, և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը, և՛ սահմանազատմանը, և՛ խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում կողմերին աջակցելուն»,–ասաց Լավրովը։
Նա նշեց, որ Միրզոյանի հետ բանակցել են առանց Արևմուտքի և «ոչ Արևմուտքի» հանդեպ հավակնություններ ունենալու, անկեղծ քննարկել են ստեղծված իրավիճակը։
Իրավիճակը, ըստ նրա, ոչ բոլոր հարցերում է համապատասխանում եռակողմ հայտարարություններում առկա դրույթներին։
«Այսօր քննարկել ենք, թե ինչպես կարելի է իրավիճակը վերադարձնել աշխատանքային բնականոն հուն։ Ինձ թվում է՝ որոշակի ըմբռնում ձեռք բերվեց»,– հավելեց Լավրովը։
Ավելի վաղ Լավրովը հայտարարել էր, որ Հայաստանին ու Ռուսաստանին գժտեցնելու Արևմուտքի փորձերը ձախողման են դատապարտված։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-03 15:49
Парламент Армении единогласно одобрил межгосударственное соглашение, определяющее условия деятельности Российско-Армянского университета (РАУ). За проект документа проголосовали 85 депутатов.
-
2025-07-03 15:47
Официальный представитель МИД РФ Мария Захарова сообщила РИА Новости, что доступ консульских сотрудников к 13 задержанным в Азербайджане гражданам России согласован.
-
2025-07-03 15:45
Парламент Армении принял поправки к Кодексу об административных правонарушениях и закону "Об обеспечении безопасности дорожного движения". "За" проголосовали 63 депутата, против – 0, воздержались – 25.
-
2025-07-03 15:43
Парламент Армении созовет еще одно внеочередное заседание. Об этом заявили спикер парламента Ален Симонян и глава фракции "Гражданский договор" Айк Конджорян.