Последние новости

Լավրովն աջակցում է Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսությանը՝ հիշեցնելով Դոնբասի օրինակը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը սատարում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն դիրքորոշմանը, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչների անվտանգության և իրավունքների ապահովման հարցերը պետք է լուծվեն ԼՂ-ի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև: Մոսկվայում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

ՌԴ արտգործնախարարը հավելեց, որ պաշտոնական Մոսկվան նույնպես հորդորում է կողմերին այդպես վարվել։ Միևնույն ժամանակ նա հիշեց Դոնբասի և «Մինսկի համաձայնագրերի» մասին:

«Անշուշտ, մեզ համար կարևոր է հասկանալ, թե որքան որակյալ կլինեն այդ պայմանավորվածությունները։ Եթե ցանկանում եք իմանալ իմ կարծիքը, ապա կան ոչ վաղ անցյալում տեղի ունեցած օրինակներ: Նույն պատմությունն էր նաև «Մինսկի համաձայնագրերում», այն մասին, թե ինչ իրավունքներ պետք է ունենան Ուկրաինայի արևելյան շրջանների բնակիչները։ Օրինակ` մայրենի լեզվի իրավունք, երեխաներին այդ լեզվով կրթություն ապահովելու իրավունք, այդ լեզուն օգտագործելով ապրելու, աշխատելու, սեփական մշակույթը և կրոնը պահպանելու, տեղական ինքնակառավարման հնարավորություն ունենալու իրավունք։ Միայն թե Դոմբասի դեպքում դա Ռուսաստանն էր»,– ասաց Լավովը։

ՌԴ ԱԳ նախարարի կարծիքով` իրավունքների նույնպիսի փաթեթ անհրաժեշտ կլինի նաև ԼՂ բնակիչների համար։

Սերգեյ Լավորովը կարծում է, որ դա այնքան էլ դժվար չէ ու հավելում, որ ամեն ինչ կախված կլինի նրանից, թե որքան պարկեշտ կվարվեն նրանք, ումից կախված կլինի ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը։

Մարտի 1-ին ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը Sputnik Արմենիային տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Անդրեյ Վոլկովի հանդիպման մասին։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության անմիջական մասնակցությամբ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև հանդիպում էր կայացել նաև փետրվարի 24-ին։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ