Լավրով․ Արևմուտքն ակտիվ աշխատում է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափը տապալելու համար
Արևմուտքն ակտիվորեն աշխատում է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափը տապալելու ուղղությամբ։ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այս հայտարարությունն արեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
Նրա խոսքով` Ռուսաստանը Հայաստանի և այլ երկրների հետ տարածաշրջանում առաջ է տանում այդ ձևաչափը։ Վրացական կողմը դեռ մտածում է միանալու մասին, և Թբիլիսիի համար դռները բաց են, չնայած նախորդ առաջին հանդիպմանը։ Այժմ մասնակիցները մտածում են երկրորդը կազմակերպելու մասին։
«Արևմուտքն արդեն ակտիվ աշխատում է այս կառույցը քայքայելու ուղղությամբ, որը նոր է սկսել ծավալվել։ Արևմուտքը փորձում է հարավկովկասյան 3 հանրապետություններին պարտադրել ԵՄ–ի և ԱՄՆ–ի ծառայությունները։ Այդպիսով նա ներկայացնում է իր հավակնությունները` պնդել սեփական գերիշխանությունը ամենուր, իր սահմաններից հեռու` ուղղակիորեն ոտնահարելով Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի 3 ամենամոտ հարևանների օրինական շահերը։ Նկատի ունեմ Թուրքիային, Իրանին և Ռուսաստանին»,– նշեց Լավրովը։
Աշխարհաքաղաքական այս մտահղացումներին զուգահեռ, Արևմուտքին ֆինանսապես աջակցում են տարբեր ՀԿ–ներ, որոնք զբաղվում են միջոցառումներով, նոր «գունավոր հեղափոխության» նախապատրաստմամբ։ Այդ բոլոր ՀԿ–ները հայտնի են։
«Նրանք հրապարակավ պաշտպանում են Արևմուտքի շահերը` փորձելով վարկաբեկել Ռուսաստանի և Իրանի գործողությունները։ Ուստի Հարավային Կովկասի շուրջ երկխոսության զարգացման, ինչպես նաև միջազգային, տարածաշրջանային օրակարգի այլ հարցերի մեծ մասի ոչ մի հնարավորություն և անհրաժեշտություն չեմ տեսնում»,– նշեց Լավրովը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-05 17:07
Разрыв с Россией может изменить судьбу армяно-российских отношений На фоне резкого обострения отношений Москвы и Баку премьер Армении Никол Пашинян продолжает войну с оппозицией и церковью. После визита силовиков в Эчмиадзин и ареста двух архиепископов он вновь призвал переизбрать главу Армянской апостольской церкви. За поддержку ААЦ арестован российский бизнесмен Самвел Карапетян. В стране прошла новая серия арестов после того, как Следственный комитет Армении объявил о раскрытии заговора с целью захвата власти. О ситуации в Армении мы поговорили с первым заместителем председателя Комитета Госдумы по делам СНГ, евразийской интеграции и связям с соотечественниками Константином ЗАТУЛИНЫМ.
-
2025-07-05 15:05
Президент Турции Реджеп Тайип Эрдоган в беседе с журналистами по возвращении из оккупированного Арцаха рассказал о «возможностях», которые откроются благодаря так называемому «Зангезурскому коридору» «не только для Азербайджана, но и для всего региона».
-
2025-07-05 15:03
Молодежный союз АРФ «Дашнакцутюн» проводит акцию протеста у здания Конституционного суда Армении.
-
2025-07-05 15:02
Отец мэра Еревана Тиграна Авиняна – Армен Авинян — проиграл в суде по резонансному делу, связанному с его высказываниями в адрес водителей машин марки Opel. Об этом сообщил член фракции "Мать Армения" Григор Искандарян в прямом эфире в соцсетях.