Սի Ծինփին․ Մոսկվայի հետ հարաբերությունների ամրապնդումը Պեկինի ռազմավարական ընտրությունն Է
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում Պեկինի ռազմավարական ընտրությունն Է համարել երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդումն ու զարգացումը։ Այդ մասին ասված է Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ, որն ամփոփել է երկու ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման արդյունքները։
Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից: «Չին-ռուսական հարաբերությունների ամրապնդումն ու զարգացումը Չինաստանի ռազմավարական ընտրությունն է, որը բխում է սեփական հիմնարար շահերից և աշխարհում գերիշխող միտումներից», - շարադրում է արտաքին գործերի նախարարությունը Չինաստանի նախագահի հայտարարությունների բովանդակությունը։
Սի Ծինփինը նաև նշել է, որ Չինաստանը հաստատակամորեն հավատարիմ է Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցության ամրապնդման ընդհանուր ուղեգծին։ Բացի դրանից, երկու երկրների ղեկավարների միջև տեղի է ունեցել «մտքերի խորը փոխանակում ուկրաինական հարցի շուրջ»։ Ըստ հաղորդագրության՝ Չինաստանի ղեկավարն ընդգծել է, որ երկրների մեծ մասը հավանություն Է տալիս լարվածության թուլացմանը, կողմ է խաղաղ բանակցություններին, ինչպես նաև «դեմ Է կրակի վրա յուղ լցնելուն»։
Նշվում է, որ Սի Ծինփինը Պուտինին վստահեցրել է, որ «Չինաստանը կշարունակի կառուցողական դեր խաղալ ուկրաինական հարցի քաղաքական կարգավորման աջակցության գործում»։ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահը ՌԴ նախագահի հրավերով մարտի 20-ից մինչև 22-ը պետական այցով գտնվում Է Ռուսաստանում:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.