Դավիթ Բաբայան․ Արցախը շրջափակման մեջ է 100 օր, իսկ մեծ հաշվով՝ մի քանի տասնամյակ
Արցախը շրջափակման մեջ է 100 օր։ Չնայած, մեծ հաշվով, Արցախը շրջափակման մեջ է մի քանի տասնամյակ, դիվանագիտական, քաղաքական, բարոյական շրջափակման մեջ։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով խորհրդական-ներկայացուցիչ Դավիթ Բաբայանը։
«Բայց մենք կդիմանանք, անպայման։ Ադրբեջանն այժմ բոլորովին հաշվի չի նստում բարոյականության, միջազգային իրավունքի նորմերի հետ, պարզապես ցինիկ քաղաքականությւոն է վարում, և դրա հերթական հաստատումն է վայ-բնապահպանի արտահայտությունը, որն ի լուր ողջ աշխարհի հայտարարել է պաշտոնական Բաքվի քաղաքականությունն այն մասին, որ «մեզ քեբաբ են դարձնելու»։
Մի կողմից՝ 100 օրը մեծ ժամկետ չէ, մյուս կողմից՝ յուրաքանչյուր րոպեն հավերժություն է։ Բայց մենք պարտավոր ենք դիմանալ, որովհետև հարցն այստեղ մեր ապագան է, այն, թե արժանի կլինենք արդյոք ժողովուրդ, հայեր և պարզապես մարդիկ կոչվելու։ Ցանկացած փորձություն, որը տրվում է ոչ միայն մարդուն, այլև ժողովրդին, Աստված է տալիս, որպեսզի այն հաղթահարվի։ Մենք պարտավոր ենք հաղթահարել, որովհետև սա մեզանից յուրաքանչյուրի և ընդհանրապես ժողովրդի առաքելությունն է։
Ափսոս, որ միջազգային հանրությունն անտարբեր է Արցախի տառապանքի հանդեպ։ Բայց դա չի նշանակում, թե վիրուսըտ, եթե հիմա այն չկանգնեցվի, այլ տեղեր չի սողոսկի։ Մենք շրջափակման մեջ ենք, բայց մենք նահանջելու տեղ չունենք»,- ասել է Դավիթ Բաբայանը։
Ադրբեջանը 2022թ. դեկտեմբերի 12-ից բնապահպանական ակցիայի շղարշի ներքո փակել է Լաչինի միջանցքը։ Անցումը թույլատրվում է բացառապես ռուսական խաղաղապահ զորակազմի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի համար։ Այսօր լրացել է Արցախի շրջափակման 100 օրը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.