Պետքարտուղարությունը նշում է՝ դատավորները ճնշումների են ենթարկվում ԲԴԽ կողմից
«Հայաստանում դատավորների վրա ազդելու կառավարության փորձերի մասին չհաստատված տեղեկություններ են եղել»,-ասված է ԱՄՆ պետքարտուղարության՝ մարդու իրավունքների մասին 2022 թվականի զեկույցում։
Նշվում է՝ չնայած օրենքը նախատեսում է անկախ դատական համակարգ, սակայն դատական համակարգը չի դիտվել որպես անկախ կամ անկողմնակալ՝ կոռուպցիայի և քաղաքական ազդեցության, բարեփոխումներին դիմադրության և վերջին աղմկահարույց սկանդալների պատճառով:
Զեկույցւշում նշվում է դատավորների մեծ ծանարբեռնվածության, համակարգի նկատմամբ հանրային ցածր վստահության ու կառավարության ճնշումների մասին։
Պետքարտուղարության զեկույցում հիշատակվում է ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի՝ ասուլիսում Գագիկ Ջհանգիրյանի հետ խոսակցության հրապարակած ձայնագրության մասին։
Գաղտնի ձայնագրված խոսակցության մեջ, որը Վարդազարյանի խոսքով՝ տեղի է ունեցել 2021 թվականի փետրվարին, Ջհանգիրյանը հորդորել է Վարդազարյանին հրաժարական տալ՝ քրեական մեղադրանք չներկայանալու դիմաց։ Զեկույցը հիշեցնում է, որ ձայնագրության հրապարակումից հետո Ջհանգիրյանը հրաժարական տվեց՝ վկայակոչելով առողջական խնդիրները, սակայն այս պատմությունն ավելի է թուլացրել հանրային վստահությունը դատական համակարգի նկատմամբ։
Զեկույցում անդրադարձ կա նաև Հակակոռուպցիոն դատարանի դատավորի պաշտոնում Մնացական Մարտիրոսյանի թեկնածության առաջադրմանն ու դրան հետևած հանրային արձագանքին։ ՀԿ-ների համատեղ հայտարարության մեջ Մարտիրոսյանի առաջադրումը որակվել է խիստ անընդունելի և դատապարտելի։
«Իրավապաշտպանները նշել են, որ որոշ դատավորներ ենթարկվել են ներքին ճնշման վերադասների, այդ թվում՝ ԲԴԽ-ի կողմից կայացրած որոշումների վերաբերյալ»,-ասված է զեկույցում, որտեղ անդրաձարդ կա դատավորների նկատամբ ընտրովի պատժի կիրառման մասին տեղեկություններին։
Զեկույցում ներառվալ է իրավապաշտպանների այն գնահատականը, որ իրականացվող փոփոխությունները ոչ թ եհամակարգային բարեփոխումներ են, այլ շտկումներ։
Panorama.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-24 15:54
Иран в субботу официально запустил первое в стране воздушное такси, открыв новую страницу в развитии национальной авиации, сообщает IRNA.
-
2025-05-24 15:52
Крупное отключение электроэнергии произошло во французском департаменте Приморские Альпы, где в субботу завершается Каннский кинофестиваль, сообщает РИА Новости со ссылкой на зарубежные СМИ.
-
2025-05-24 15:49
Административный суд в Ереване вновь признал недействительным кратное повышение платы за парковку в столице, но вердикт останется на бумаге.
-
2025-05-24 15:45
20 мая 2025 года суд в Азербайджане приговорил Игбала Абилова к 18 годам лишения свободы по делу о госизмене. Ученого арестовали в 2024 году, когда он приехал в Азербайджан на свадьбу двоюродного брата.