ԿԽՄԿ․ 309 անձ Հայաստանից անհայտ կորած է համարվում հակամարտության սրացումների հետևանքով
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2022-ին ավելի քան 1550 բանավոր, տեսաձայնային և գրավոր հաղորդագրություններ է փոխանցել արցախյան և հայ–ադրբեջանական հակամարտությունների առնչությամբ ազատազրկվածների ընտանիքներին, տեղեկանում ենք կոմիտեի տարեկան ամփոփիչ զեկույցից։
Նշվում է, որ ԿԽՄԿ-ն կանոնավոր կերպով այցելում է ազատազրկված անձանց՝ նպաստելով հարազատների հետ նրանց կապի հաստատմանը և պահպանմանը։
«Շարունակել ենք այցելել 2020 և 2021 թթ.-ի հակամարտության սրացումների առնչությամբ ազատազրկված այն անձանց, որոնց ազատազրկման փաստը հաստատվել է համապատասխան իշխանությունների կողմից։ Այցելությունների ընթացքում մշտադիտարկել ենք նրանց հանդեպ վերաբերմունքն ու ազատազրկման պայմանները, նպաստել ընտանիքների հետ կապի վերահաստատմանը։ Իշխանությունների համաձայնությամբ՝ ազատազրկված անձանց կապն ընտանիքների հետ պահպանվել է Կարմիր խաչի նամակների, հեռախոսազանգերի, բանավոր և տեսաձայնագրված հաղորդագրությունների միջոցով»,–ասված է զեկույցում։
Նշվում է նաև, որ կապն ընտանիքների հետ մեծ հուզական աջակցություն է ազատազրկվածների ու նրանց ընտանիքների համար, հաճախ նաև միակ ապացույցը, որ իրենց հարազատը ողջ է։
Միաժամանակ, նշենք, որ ԿԽՄԿ–ն 2022-ին ավելի քան 6000 զանգ և այց է ունեցել անհայտ կորած անձանց ընտանիքների կողմից Երևանի գրասենյակում: 62 ընտանիք դիմել է ԿԽՄԿ-ին՝ իրենց անհայտ կորած հարազատների ճակատագիրը պարզելու խնդրանքով և բացել որոնման հայտեր։ 63 ընտանիք պարզել են իրենց հարազատների ճակատագրերը։
Բացի այդ, 309 անձ Հայաստանից դեռևս անհայտ կորած է համարվում հակամարտության 2020, 2021 թթ.-ի և 2022 թ. սեպտեմբերի սրացումների հետևանքով։
Հիշեցնենք, որ ԿԽՄԿ–ի` 2022թ. օգոստոսին ներկայացրած տվյալների համաձայն՝ 44-օրյա պատերազմի հետևանքով Հայաստանից անհետ կորած էր համարվում 303 անձ:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-23 18:57
События развиваются стремительно, и многие государства стараются проявлять максимальную осторожность в своих оценках и занимать сбалансированную позицию, чтобы понять, куда дуют геополитические ветры. Об этом в беседе с журналистами заявил эксперт-международник Сурен Саргсян, комментируя обострение конфликта между Ираном и Израилем.
-
2025-06-23 17:44
Патриарх Иерусалимской православной церкви Феофил III выразил поддержку Армянской Апостольской Церкви и арестованному в Ереване бизнесмену Самвелу Карапетяну. В своем заявлении он подчеркнул важность сохранения диалога и мудрости, а также отметил, что благотворительная деятельность Карапетяна значительно укрепила духовную жизнь православных верующих как в Армении, так и за ее пределами.
-
2025-06-23 17:43
США уверены, что удары по Ирану в субботу пришлись по местам хранения обогащённого урана, а объекты ядерной инфраструктуры были "полностью уничтожены", заявила пресс-секретарь Белого дома Каролин Левитт.
-
2025-06-23 17:40
Бывший мэр Ванадзора Самвел Дарбинян задержан, сообщили Armenia Today в прокуратуре.