ՀՅԴ-ական երիտասարդներն Արցախի շրջափակման հարցով բողոքի ակցիաներ են արել մի շարք երկրներում
ՀՅԴ–ի աշխարհասփյուռ կառույցները շարունակում են իրենց ձայնը բարձրացնել աշխարհի տարբեր անկյուններում` ի աջակցություն Արցախի և արցախահայության: ՀՅԴ–ի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Արցախի 100-օրյա շրջափակման կապակցությամբ ՀՅԴ Շվեդիայի Երիտասարդական միությունը երեկ բողոքի ակցիա է իրականացրել Ստոկհոլմում:
«Այսօր 100 օրն է, ինչ Արցախի 120 հազար հայեր արգելափակվել են Ադրբեջանի կողմից: Դադարեցրե՛ք Արցախի էթնիկ զտումը: Բացե՛ք Լաչինի միջանցքը», – պահանջել են ցուցարարները:
Միաժամանակ Ֆրանսիայի ՀՅԴ «Նոր սերունդ» կազմակերպության անդամները բողոքի ակցիա են իրականացրել Փարիզում Ադրբեջանի դեսպանատան դիմաց` դատապարտելով Ադրբեջանի քաղաքականությունը, որի բռնապետական ռեժիմը շրջափակման մեջ է պահում 120 000 հայերին: Նրանք եռագույն ծխագլաններ են արձակել։
Բացի այդ, ՀՅԴ Զավարյան ուսանողական միության և ՀՅԴ Լիբանանի երիտասարդական միության անդամները Լիբանանում այցելել են տեղի այլ 6 երկրների դեսպանատներ` ԱՄՆ–ի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Գերմանիայի, Նիդերլանդների և Շվեյցարիայի, ինչպես նաև Լիբանանում ԵՄ և ՄԱԿ-ի ընդհանուր քարտուղարի հատուկ ներկայացուցիչի գրասենյակներ։ ՀՅԴ–ականները նամակ են հանձնել վերոհիշյալ կառույցների ներկայացուցիչներին։
Հավելենք, որ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունն այսօր բողոքի ակցիա է կազմակերպում ՀՀ կառավարության շենքի դիմաց: Ակցիան կրկին վերաբերում է Արցախի շրջափակմանը:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-29 19:43
По данным Hayastan.news, задержан брат «Авшарского Араика», Араика Григоряна.
-
2025-05-29 19:38
Полная остановка производственного процесса на ЗАО «Зангезурский медно-молибденовый комбинат» более чем на 10 дней в январе-феврале 2025 года стала препятствием для осуществления хозяйственной деятельности компании из-за незаконных и противоправных действий ряда лиц. В ответ на это ЗАО «Зангезурский медно-молибденовый комбинат» требует от своих 8 бывших сотрудников 5 миллиардов, сообщил Hraparak.am руководитель пресс-службы ЗАО «Зангезурский медно-молибденовый комбинат» Араик Маргарян.
-
2025-05-29 19:36
В Баку продолжается фейковый судебный процесс над пленным руководством Нагорно-Карабахской Республики.
-
2025-05-29 19:32
Министр обороны Армении Сурен Папикян прокомментировал информацию о стрельбе ВС Азербайджана по селу Хознавар в Сюникской области.