Իրանի ԻՀՊԿ ցամաքային զորքերի հրամանատարն այցելել է ՀՀ-ի և Ադրբեջանի հետ սահմաններ
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Սարդար Մոհամմադ Պակպուրն այցելել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանակից շրջաններում իրանական ստորաբաժանումների տեղակայման վայրեր: Տեղեկությունը հայտնում են իրանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ գեներալը շփվել է զինծառայողների հետ, գնահատել նրանց մարտական պատրաստության մակարդակը, զգոնությունն ու բարոյահոգեբանական վիճակը:
Պակպուրը ներկա է եղել նաև ցերեկային և գիշերային ժամերին անցկացված մարտավարական պարապմունքներին։
«Անվտանգության հարցը կապ չունի ցրտի, շոգի, տոների ու աշխատանքային օրերի հետ։ Մենք պետք է հնարավորինս զգոն և պատրաստված լինենք։ Միշտ ուշադիր եղեք այս հարցում»,- ասել է հրամանատարը՝ դիմելով զորքին։
Հիշեցնենք` իրանցի զինվորականներն ու քաղաքական գործիչները բազմիցս հայտարարել են, որ կտրականապես դեմ են տարածաշրջանում սահմանների ցանկացած փոփոխության:
Այս հայտարարությունները հնչել են ի պատասխան ադրբեջանական կողմի այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին հայտարարությունների։
Դեռևս հունվարին ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը, հարցազրույցներից մեկում անդրադառնալով նախորդ տարվա սեպտեմբերյան Ադրբեջանի ագրեսիային, հայտարարել էր, որ Ադրբեջանը պատրաստվում էր Հայաստանի դեմ ավելի մասշտաբային ագրեսիայի, բայց Իրանի գործողությունների ու հայտարարությունների շնորհիվ հաջողվել խուսափել Ադրբեջանի հարձակման հետագա ծավալումից:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-14 09:29
10 июля в Абу-Даби состоялась пятичасовая беседа лидеров Армении и Азербайджана Никола Пашиняна и Ильхама Алиева. Пожалуй, главным итогом встречи стало заявление Еревана о возможной передаче на аутсорс «Зангезурского коридора». Того узкого пространства, через которое должны быть проложены автомобильная и железная дороги для связи азербайджанской Нахичевани и остального Азербайджана. По факту же на аутсорс передается вся страна. Причем на аутсорс тем, кому процветающая Армения не нужна.
-
2025-07-14 05:52
13 июля на Площади Свободы в Ереване продолжилась сидячая забастовка, инициированная Советом по защите прав арцахцев. Основное требование сидячей забастовки – решение экстренных проблем насильственно перемещенных жителей Арцаха.
-
2025-07-14 05:48
В Ереване в воскресенье начал работу XXII международный кинофестиваль «Золотой абрикос». Торжественное открытие главного армянского киносмотра проходит в Доме кино.
-
2025-07-14 05:44
Турция внимательно следит за начавшимися в Абу-Даби мирными переговорами между Арменией и Азербайджаном, заявил президент страны Реджеп Тайип Эрдоган в телефонном разговоре с с президентом ОАЭ шейхом Мухаммедом бин Заидом Аль Нахайяном, передает Анадолу.