Հրկիզումներ և բռնություն. Ֆրանսիայում բողոքի ակցիաները թեժացել են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԶԼՄ-ների տվյալներով` նախօրեին մեկ միլիոնից ավելի մարդ է մասնակցել ցույցերին, որոնց ժամանակ 123 ոստիկան է վիրավորվել։
Ֆրանսիայում ավելի քան մեկ միլիոն մարդ է մասնակցել կենսաթոշակային տարիքի բարձրացման դեմ բողոքի ակցիաներին։ Այս մասին, Le Monde պարբերականին և Ֆրանսիայի ՆԳՆ–ին հղում անելով, հայտնում է RT–ն։ Փարիզում ցույցի մասնակիցները կոտրել են խանութի ցուցափեղկերն ու այրել աղբը։
Լիլում զայրացած ամբոխի դեմ արցունքաբեր գազ է կիրառվել։ Երկաթուղայինները նստում են ռելսերին և այրում գծերը։ Նավահանգստային քաղաքներում արգելափակված են նավահանգիստները. միայն Մարսելում ավելի քան 280 հազար մարդ է դուրս եկել իր բողոքն արտահայտելու։
Փարիզում փակվել են Շառլ դը Գոլ օդանավակայան տանող մուտքերը, ուղևորներն ու անձնակազմը ստիպված են տերմինալ հասնել ոտքով, թեպետ չվերթերը հետաձգվում կամ չեղարկվում են` ավիադիսպետչերները ևս գործադուլ են անում։
Ֆրանսիան աղբակույտի է վերածվել, կուտակվել է այն աղբը, որը ցուցարարները դեռ չեն հասցրել այրել. աղբահանները ևս գործադուլ են անում։
Մարտի 20-ին Ֆրանսիայի Ազգային ժողովը մերժել էր Մարին Լը Պենի կուսակցության առաջարկած կենսաթոշակային բարեփոխումների պատճառով կառավարությանն անվստահություն հայտնելու առաջարկը։ Մինչ այդ մերժվել էր նաև ընդդիմադիր LIOT խմբի առաջ քաշած մեկ այլ որոշում։
Մարտի 16-ին Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնը հայտարարել էր նոր օրենքի ընդունման մասին, որի համաձայն կենսաթոշակային տարիքը 62-ից պետք է բարձրացվի 64-ի։ Օրենքն ընդունվել էր` շրջանցելով քվեարկությունը խորհրդարանի ստորին պալատում։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-15 07:51
За последние полтора месяца в Россию въехало 1775 грузовиков с армянскими абрикосами, сообщил в соцсетях министр экономики Армении Геворк Папоян.
-
2025-07-15 07:50
Ценные бумаги стран Евразийского экономического союза (ЕАЭС) можно будет свободно торговаться на биржах всех стран объединения. Соглашение с российской стороны ратифицировала Госдума, одобрил Совет Федерации и скрепил подписью президент РФ Владимир Путин.
-
2025-07-15 07:46
Обострение отношений России с Арменией и Азербайджаном может быть не случайным и оказаться в логике заявлений посла США в Турции Тома Баррака об аренде так называемого Зангезурского коридора. Об этом заявил первый замглавы комитета Госдумы по делам СНГ Константин Затулин в интервью RTVI.
-
2025-07-15 07:43
Отношения Еревана и Баку оказались в центре внимания встречи премьер-министра Армении Никола Пашиняна и президента Франции Эммануэля Макрона. Об этом французский лидер написал в X, раскрыв детали переговоров с Пашиняном.