Արդարադատության միջազգային դատարանից որևէ արձագանք ակնկալել պետք չէ
Արդարադատության միջազգային դատարանը դեռ չի ակտիվացրել սեփական որոշումների կատարման մոնիտորինգի մեխանիզմները։ Այս մասին մարտի 24-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական խորհրդարանական հանձնաժողովի արտահերթ նիստում հայտարարեց միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։
Նրա խոսքով, ուղղակի իմաստ չունի դիմել դատարան՝ Ադրբեջանի դեմ նոր միջանկյալ միջոցներ կիրառելու պահանջով։
«Ի վերջո, Արդարադատության միջազգային դատարանի որոշումը միանգամայն պարզ էր՝ անհապաղ ապահովել Լաչինի միջանցքի անխափան երթևեկությունը։ Տեսականորեն, Դատարանը, իհարկե, կարող է հավաքել մի երկու երեք դատավորի, ովքեր նպատակաուղղված կվերահսկեն նախկինում ընդունված որոշումների կատարումը։ Սակայն Դատարանի աշխատանքը կարգավորող իրավական դաշտում հստակ դրույթներ չկան, թե երբ կարող է կամ պետք է կիրառվի այս միջոցը», - ասաց Կիրակոսյանը։
Այս հարցը, ինչպես նշեց փաստաբանը, ամբողջությամբ թողնված է Դատարանի հայեցողությանը։
«Իհարկե, եղել են դեպքեր, երբ դատարանը նման նախաձեռնություն է ցուցաբերել, բայց մեր դեպքում դա դեռևս չենք տեսնում», - շեշտեց միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-03 19:39
Эксперты прогнозируют возможные сценарии войны между Россией и Азербайджаном. Баку стремительно демонтирует двусторонние отношения с РФ. Это путь Украины, который закончился войной, пишет обозреватель Pravda.Ru Любовь Степушова.
-
2025-07-03 19:37
Пятерых задержанных сотрудников редакции Sputnik Азербайджан с гражданством республики отпустили под подписку о невыезде, сообщает агентство Sputnik.
-
2025-07-03 19:33
Полковник Мигран Махсудян находится в УИУ «Вардашен». Его интересы защищает адвокат Анна Манташян. От нее узнал, что Махсудяна обвиняют по двум статьям - подготовка к захвату власти и свержению конституционного строя. Об этом написал на своей странице в Facebook тавушский журналист Воскан Саркисян.
-
2025-07-03 19:32
Защита предстоятеля Ширакской епархии Армянской Апостольской церкви архиепископа Микаэла Аджапахяна обжаловала решение о его аресте в Апелляционном суде. Об этом сообщили адвокаты архиепископа.