ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆԻ ՋԱՆՔԵՐՈՎ ԵՎՍ ՄԵԿ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑ ՎԵՐԱՀԱՍՏԱՏԵՑ ԱՐՑԱԽԻ ԺՈՂՈՎՐԴԻ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ
Օրերս Տիրանայում անցկացվող ԵԺԿ Ուսանողական կազմակերպության խորհրդի հավաքին իմ ելույթում խոսել եմ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման, դրա հետևանքների, ադրբեջանական շարունակական ագրեսիաների և մարդու իրավունքների կոպիտ խախտումների մասին։
Պատասխանել եմ պատվիրակների հարցերին, ինչպես նաև շնորհակալություն հայտնել նախորդ խորհրդի հավաքի ժամանակ սեպտեմբերյան ագրեսիաները դատապարտող կոպիտ բանաձևի ընդունման համար։
Հավաքի վերջում մեր առաջարկով միաձայն ընդունվել է Լաչինի միջանցքի շրջափակումը դատապարտող հայտարարություն։
Եվրոպական դեմոկրատ ուսանողներ կազմակերպությունը խստորեն դատապարտում է Լաչինի միջանցքի շրջափակումը 2022 թվականի դեկտեմբերից ի վեր Ադրբեջանի պետության կողմից հովանավորվող բնապահպանների կողմից: Այս գործողությունը լուրջ հումանիտար ճգնաժամ է առաջացրել և հանդիսանում է մարդու հիմնարար իրավունքների և 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարության բացահայտ խախտում:
Մենք մեր համերաշխությունն ենք հայտնում Լեռնային Ղարաբաղի (Արցախի) ժողովրդին, ովքեր պատանդ են պահվում և զրկված են առաջին անհրաժեշտության ապրանքներից, ինչպիսիք են սնունդը, էլեկտրականությունը, գազը և դեղորայքը։ Մենք պահանջում ենք Ադրբեջանից անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքը և հարգել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը։
Ադրբեջանի շարունակական ագրեսիվ գործողությունները, ատելության հռետորաբանությունը և ուժի սպառնալիքները Լեռնային Ղարաբաղի դեմ անընդունելի են։
Մենք կոչ ենք անում Ադրբեջանին վերսկսել բանակցությունները հակամարտության կարգավորման շուրջ և կրկին ներգրավվել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացում՝ հիմնվելով Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների վրա, ներառյալ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) ինքնորոշումը։
Ավելին, մենք կոչ ենք անում Եվրամիության անդամ երկրներին դիտարկել Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցը՝
Հայաստանի Հանրապետության տարածքում Ադրբեջանի կողմից կրկնվող ռազմական ագրեսիաներին արձագանքելու նպատակով՝ խախտելով Հայաստանի ինքնիշխանությունը։
«Եվրոպական դեմոկրատ ուսանողներ» կազմակերպությունը կշարունակի կանգնած լինել Լեռնային Ղարաբաղի (Արցախի) ժողովրդի կողքին և արդարություն պահանջել նրանց իրավունքների և անվտանգության համար։
ՀՀԿ-ն շարունակում է ներկայացնել Հայաստանի և Արցախի շահերը միջազգային հարթակներում։
Հ.Գ. Հայտարարությունը հղումով։
Լիլիթ ԲԵԳԼԱՐՅԱՆ, ֆեյսբուքյան էջ
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-19 10:29
«Не раз говорилось о водоразделе, которым для русской послереволюционной эмиграции стала Великая Отечественная война, - пишет на своей странице в Фейсбук востоковед Виктория АРАКЕЛОВА. - Люди, в общем-то, разные, но объединенные идеей неприятия новой власти, проявили себя в самодостаточной для качественной идентификации мере: одни молились за Россию, другие мечтали, чтобы "фашисты, наконец, уничтожили коммуняк". Думаю, нет смысла пояснять, как глубоко понимали ходы истории первые, и как ограничены и зациклены на собственных биографиях были вторые.
-
2025-06-19 10:14
Поднимающий вопрос легитимности премьер-министр пусть расскажет, с какой предвыборной программой он пришел к власти в 2021 году, что написано в программе правительства 2021 года, написала в своем ТГ-канале эксперт по вопросам Азербайджана Татевик Айрапетян, подчеркнув, что правящая партия обманула народ и вместо того, чтобы отчитаться о невыполнении и провале программы, они устраивают в парламенте шоу. Публикацию полностью приводим ниже.
-
2025-06-18 15:48
17 июня состоялось торжественное открытие нового филиала Ардшинбанка — «Себастия».
-
2025-06-18 07:32
Самвел Карапетян – очередная тема, в которой интересы Никола и Алиева полностью совпадают, - написал в соцсети медиаэксперт Карен Вртанесян.